ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մեծ Բրիտանիայի վարչապետը զգուշացնում է, որ կարող է ռմբակոծել ԻՊ-ն առանց ՄԱԿ-ի մանդատի

Օրերս ելույթ ունենալով համայնքների պալատում՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնն առաջարկել է նորացված և ավելի ինտենսիվ կերպով հակաահաբեկչական պայքար մղել Սիրիայում, ինչի շուրջ պատգամավորները պետք է քվեարկեն մինչ Սուրբ Ծնունդը (դեկտեմբերի 25-ը):

«Մենք պետք է հարցնենք ինքներս մեզ, արդյոք իսկապես անում ենք այն ամենն, ինչ կարող ենք անել Իսլամական պետության սպառնալիքի դեմ, որն ուղղակիորեն մեզ է ուղղված», - ասել է ՄԲ վարչապետը:

Սիրիայում նոր գործողություններ ծավալելու Քեմերոնի այս կոչը հնչել է՝ չնայած ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինի և Շոտլանդիայի ազգային կուսակցության վեստմինստերյան առաջնորդ Անգուս Ռոբերտսոնի սուր քննադատություններին, ովքեր բազմիցս նշել են, որ բրիտանական օդուժը Սիրիայում կդիտվի միայն որպես «շեղող հանգամանք» և բնավ չի օգնի Իսլամական պետության դեմ պայքարելու ընդհանուր որևէ միջոց մշակելուն:

Քորբինը նշել է, որ Մեծ Բրիտանիան հավելյալ ուժեր ուղարկելու փոխարեն պետք է ավելի շատ ակտիվ պատժամիջոցներ կիրառի ԻՊ  խմբավորմանն աջակցության մեջ կասկածվող երկրների և բանկերի դեմ, ովքեր ֆինանսավորում են ահաբեկիչներին:

«ԻՊ-ին հաղթելու ամենաճիշտ ճանապարհը նախևառաջ դրան ֆինանսավորումից, առևտրից ու զենքի մատակարարումից զրկելն է», - պնդել է Լեյբորիստական կուսակցության առաջնորդը:

Իսկ Շոտլանդիայի ազգային կուսակցության ներկայացուցիչ Ռոբերտսոնն ասել է վարչապետին, որ ակնկալում է Ռուսաստանի վետոն տեսնել՝ ռազմական միջամտության վերաբերյալ ՄԱԿ-ում ցանկացած առաջարկ ներկայացնելուց:

Սակայն Պահպանողական ղեկավարը պատասխանել է, որ ցանկացած ինքնապաշտպանական գործողություն Մեծ Բրիտանիայի կողմից ԻՊ սպառնալիքի դեմ «կլինի օրինական» և ՄԱԿ-ի հատուկ մանդատ ստանալու կարիք անգամ չի լինի:

«Իհարկե, ցանկալի կլիներ ստանալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի լիարժեք աջակցությունը որևէ նման քայլ անելուց առաջ: Բայց մեզ նախևառաջ պետք է պաշտպանել մեր երկիրն ու մեր ժողովրդին՝ ձեռքներս ծալած չսպասելով, որ նույն Փարիզի դեպքերն էլ շուտով Լոնդոնում կրկնվեն», - հայտարարել է Դեյվիդ Քեմերոնը:

Նշենք, որ Մեծ Բրիտանիայի, ինչպես նաև ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչները Վիեննայում շաբաթ օրը տեղի ունեցած խաղաղության խորհրդաժողովի ժամանակ համաձայնել են աշխատել Ռուսաստանի և Իրանի հետ՝ Սիրիայի խաղաղության համաձայնագրի հարցում:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: