ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սիրիայում դեռևս բնակվող հայերին անհրաժեշտ են անվտանգության լրացուցիչ երաշխիքներ

Հայաստանի Հանրապետությունը չի կարող անտարբեր լինել իր հայրենակիցների անվտանգության ապահովման հարցում՝ լինի դա երկրի ներսում թե երկրի սահմաններից դուրս: Այսօր Սիրիայում տիրող պատերազմական իրավիճակը և ահաբեկչական կազմակերպությունների կողմից ծավալող գործողությունները շարունակում են ուղղակի սպառնալիք մնալ մեր այն հայրենակիցների համար, ովքեր դեռևս բնակվում են Սիրիայի պատերազմական գոտիներում: Նրանց անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ են լրացուցիչ անվտանգության երաշխիքներ, որոնք կարող են ձեռք բերվել, օրինակ, հակաահաբեկչական կոալիցիաներում ներգրավված երկրների հետ առկա կապերի շնորհիվ:

Այս նպատակով թերևս անհրաժեշտ է ակտիվ խորհրդակցություններ սկսել Սիրիայում «Իսլամական պետության» և այլ ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարում ներգրավված մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի Դաշնության, բարեկամ Իրանի, ինչպես նաև արևմտյան գործընկերների հետ` օգտագործելով առկա դիվանագիտական բոլոր խողովակները:

Խորհրդակցություններն առնվազն կարող են անդրադառնալ հետևյալ հարցերին՝

  • ցամաքային գործողություններ սկսելու դեպքում հայկական համայնքի ներկայացուցիչներին դաշնակիցների բազաների մոտ տեղակայման հնարավորությունը և նպատակահարմարությունը,
  • հայկական համայնքի խիտ բնակության վայրերի հարևանությամբ դաշնակիցների շտաբների ձևավորման հնարավորությունը,
  • ճգնաժամի կարգավորման բանակցությունների ժամանակ հայկական համայնքի շահերի ներկայացվածությունն ապահովելու անհրաժեշտությունը:

Վերոնշյալ խնդիրների հետ կապված՝ ՀՀ-ն գործընկերների հետ բանակցություններում պետք է հանդես գա ոչ միայն որպես ակնկալող, այլ նաև աջակցող կողմ: Ուստի նպատակահարմար է, որ բանակցություններում դիտարկվի նաև Սիրիայում ընթացող հակաահաբեկչական պայքարում ՀՀ-ի հնարավոր ներգրավման հնարավորությունը, օրինակ, տարբեր հումանիտար առաքելություններում: Փոխօգնության հարցում իրենց ներգրավվածությունը կարող են ունենալ նաև հենց Սիրիայում դեռևս բնակվող մեր հայրենակիցները ինչպես նույն հումանիտար առաքելություններում, այնպես էլ գործընկերների շտաբների տեխնիկական ապահովման հարցերում: Սա հնարավորություն կտա մի կողմից ամրապնդելու հայ համայնքի դիրքերը, մյուս կողմից ապահովելու սիրիահայերի անվտանգության որոշակի երաշխիքներ:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: