ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սիրիական բանակը վերադարձրել է հսկողությունը Հոմսի երկու բնակավայրերի նկատմամբ

Սիրիայի կառավարական զորքերը նոյեմբերի 23-­ին «Իսլամական պետության» զինյալներից հետ են գրավել մի քաղաք և մի գյուղ Հոմսի նահանգում: Այդ մասին հաղորդել Է Սիրիայի պետական հեռուստատեսությունը:

«Բանակը ժողովրդական աշխարհազորի հետ փոխգործակցությամբ Հոմսի նահանգի հարավ ­ արևելքում վերահսկողության տակ են վերցրել Մախինը և Խավարինն այն բանից հետո, երբ ԻՊ­-ն ծանր կորուստներ Է կրել»,­ - հայտարարել Է պետական հեռուստատեսությունը:

Բանակի հաջող հարձակման վերաբերյալ տեղեկատվությունը հավաստել Է Սիրիայում մարդու իրավունքների դիտորդական խորհուրդը: Իրավապաշտպանները հաստատում են, որ զորքերն այդ բնակավայրերը հսկողության տակ են վերադարձրել ՌԴ­-ի օդատիեզերական ուժերի օժանդակությամբ:

Արևմտյան զանգվածային լրավամիջոցների տվյալներով՝ սիրիական զորքերն այժմ պատրաստ են ԻՊ­ի դիրքերը գրոհելու Էլ Քարյաթեյն քաղաքում, որը գտնվում Է Մախինից 15 կիլոմետր հեռավորության վրա:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: