ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մայրաքաղաքում կբացվի Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցը

Երևանի ավագանու գումարված հերթական նիստին հաջորդած արտահերթ նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանու անդամների քննարկմանն է ներկայացվել «Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը «Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոց» ՀՈԱԿ անվանափոխելու մասին որոշման նախագիծը: 

Ներկայացնելով որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը` քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը մասնավորապես նշել է, որ «Բարեկեցություն» բարեգործական հիմնադրամը, որը հանդիսանում է Ծովակալ Իսակովի պողոտայի 27/10 հասցեում կառուցված նոր մարզադպրոցի շինարարության պատվիրատուն, սույն խնդրանքով դիմել է Երևանի քաղաքապետին՝ հատկանշելով, որ գեղասահքի օլիմպիական եռակի, աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն Իրինա Ռոդնինան իր անմիջական ակտիվ մասնակցությունն է ունեցել գեղասահքի դպրոցի կառուցման գաղափարը կյանքի կոչելու հարցում: Բացի այդ, որոշման նախագծի ներկայացման համար հիմք է ծառայել նաև այն հանգամանքը, որ Իրինա Ռոդնինան իր պատրաստակամությունն է հայտնել մարզադպրոցը շահագործման հանձնելուց հետո գործուն աջակցություն ցուցաբերել հայկական գեղասահքի զարգացման գործում:
Ավագանին քվեարկությամբ հավանություն է տվել ներկայացված որոշման նախագծին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    12 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: