ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Օլանդն ու Պուտինը պայմանավորվել են փոխանակվել հետախուզական տվյալներով

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների արդյունքներով հայտարարել է, որ կողմերը պայմանավորվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի համար փոխանակել հետախուզական տեղեկատվությունը, տեղեկացնում է BBC-ն։

Ֆրանսիայի նախագահը հայտարարել է նաև, որ Փարիզը մտադիր է մեծացնել Սիրիայում ջիհադիստների դեմ կռվող ապստամբների աջակցությունը։

Օլանդի խոսքով՝ ներկայիս նախագահ Բաշար Ասադը տեղ չունի ապագա Սիրիայում։

Պուտինը բանակցությունների ավարտին հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցել Սիրիայում մի շարք ընդդիմադիր խմբերի, սակայն սիրիական բանակն ու Բաշար Ասադը Ռուսաստանի համար մնում են ահաբեկիչների դեմ պայքարում գլխավոր դաշնակիցները։

Կողմերը մտադրություն են հայտնել նաև Սիրիայում գործողությունների ընթացքում զինվորականների ու հատուկ ծառայությունների միջև գործողությունները համակարգելու վերաբերյալ։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Մառախուղ
    Խոնավություն՝ 93%
    Քամի՝ 0 կմ/ժ
    6 C°
     
    10°   
    20.03.2024
    13°   
    21.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: