ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանցի իսլամիստների ակտիվացումը հանգեցրել է բախումների

Բաքվի Նարդարան ավանում իրավապահ մարմինների և ոստիկանության միջև տեղի ունեցած զինված բախման արդյունքում զովել է 4 իսլամիստ: Այս մասին ասվում է Ադրբեջանի ներքին գործերի նախարարության և գլխավոր դատախազության համատեղ հայտարարության մեջ: Նշվում է, որ բախումների ընթացքում զովել է նաև երկու ոստիկան: «Դեպքի վայրից բռնագրավվել են մեծ քանակությամբ ինքնաձիգեր, նռնակներ և սառը զենք: Ձերբակալվել են Տալե Բագիրզադեի գլխավարած խմբի 14 անդամներ», - ասվում է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ բախման արդյունքում վիրավորների մասին հստակ տեղեկություններ չեն հաղորդվում: «Վիրավորների թվի և նրանց վիճակի մասին որևէ տեղեկություն չկա», - նշել է Նարդարան ավանի ավագանու անդամներից Նագիտ Քերիմովը: Վերջինիս փոխանցմամբ ավանի բնակչությունը վրդովված է իշխանությունների հայտարարություններից այն մասին, որ Նարդարանում պետական հեղաշրջում է կազմակերպվում, իսկ ձերբակալված երիտասարդներն անվանվում են ծայրահեղականներ: «Մենք կտրականապես հերքում ենք այդ պնդումները: Ականատեսները պնդում են, որ տեղի բնակչությունը ոստիկանության ուղղությամբ կրակ չի բացել», - նշել է Քերիմովը՝ ընդգծելով, որ անխտիր բոլորի զանգվածային ձերբակալություններն անթույլատրելի են:

Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 27-ին, Բաքվի Նարդարան ավանում արմատական հայացքներ քարոզող աստվածաբան Տալե Բագիրզադեի ձերբակալության ժամանակ իսլամիստների և ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել`իշխանությունների տվյալներով, իսլամիստների նախաձեռնությամբ: Նշենք, որ ոստիկանները փորձել են Բագիրզադեին ձերբակալել մզկիթում աղոթքի ժամանակ, ինչը վրդովմունք է առաջացրել տեղի բնակչության մոտ, որը հայտնի է իսլամական ավանդույթներին հետևելու խստությամբ: Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ավանում լարվածությունը դեռ պահպանվում է:

Հիշեցենք, որ ավելի վաղ այս ամիս Ադրբեջանում մի խումբ իսլամիստներ բողոքի ակցիա են անցկացրել Բակիխանով գյուղի ոստիկանության բաժանմունքնի մոտ «Մուսուլմանների միասնություն» շարժման փոխնախագահ Էլչին Հասըմլիի ձերբակալության դեմ: Այդ ժամանակ Ադրբեջանի շիա-մուսուլմանների առաջնորդ Տալե Բագիրզադեն դիմել էր իր կողմնակիցներին՝ նշելով, որ «երկրում իշխող վարչակարգը ժողովրդին սադրում է անկարգությունների»: «Մուսուլմանների միասնություն» շարժման առաջնորդի այս կոչն իշխանությունները որակել էին որպես հակաիշխանական: Ընդհանրապես, Բագիրզադեի նկատմամբ իշխանություններն արդեն մի քանի տարի է հետապնդումներ են իրականացնում, 2013 թվականին նա դատապարտվել էր երկու տարվա ազատազրկման թմրանյութեր պահելու մեղադրանքով:

Նշենք, որ վերջին շրջանում ադրբեջանական հասարակությունում բավական տարածվել են իսլամիստական տրամադրությունները: Տարբեր աղբյուրների համաձայն՝ նրանց թիվը հասնում է 40-50 հազարի: Սա Ալիևի վարչակարգի համար բավականին լուրջ վտանգ է, քանի որ վերջիններս ոչ միայն պայքարում են երկրում կրոնի դերակատարման ամրապնդման, այլ նաև սոցիալական արդարության պահանջով, ինչը ուղղված է Բաքվի իշխանությունների քաղաքականության դեմ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Մառախուղ
    Խոնավություն՝ 93%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    6 C°
     
    10°   
    20.03.2024
    13°   
    21.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: