ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Էրդողանը գեներալներին է մեղադրում «ահաբեկչության մեջ»

Այն բանից հետո, երբ աշխարհն սկսեց քննադատել Թուրքիային ահաբեկիչներին օժանդակելու և նրանց հետ նավթային գործարքների մեջ գտնվելու համար, թուրքական իշխանությունները, կարծես թե, փորձելով «մաքուր» դուրս գալ այս իրավիճակից, դիմեցին նոր քաղաքական խորամանկության: Սեփական վարկանիշը չկորցնելու նպատակով՝ իշխանությունները սկսեցին ձերբակալել տարբեր ոլորտների անձանց՝ ահաբեկիչների հետ կապեր ունենալու մեղադրանքով:

Այս անգամ մեղադրանք է առաջադրվել երեք բարձրաստիճան զինվորականների՝ երկու գեներալի և մեկ թոշակառու գնդապետի դեմ: Նրանք մեղադրվում են լրտեսության և ահաբեկչական կազմակերպություններին առաջնորդելու, ինչպես նաև 2014 թվականին Սիրիա զենք տեղափոխող  բեռնատարներին կանգնեցնելու մեջ: Երեք պաշտոնյանները՝ գեներալ Իբրահիմ Այդընը, գնդապետ Բուրհանեթթին Ջիհանգիրօղլուն ու գեներալ Համզա Ջելեփօղլուն կանչվել են մայրաքաղաքի դատարան նոյեմբերի 28-ին և ձերբակալվել են անմիջապես հաջորդ օրը՝ նոյեմբերի 29-ին:

Նրանք մեղադրվում են «քաղաքական կամ ռազմական լրտեսության նպատակով գաղտնի տեղեկատվություն ստանալու, ազգային անվտանգությանն առնչվող գաղտնի տեղեկատվության բացահայտման, Թուրքիայի Հանրապետության կառավարությունը ոչնչացնելու փորձ կատարելու, զինված ահաբեկչական կազմակերպություն հիմնելու կամ նրանում մասնակցություն ունենալու մեջ»:

Հարկ է նշել, որ անցյալ շաբաթ՝ նոյեմբերի 27-ին,  նմանատիպ մեղադրանքներով ձերբակալվել են նաև Թուրքիայի ընդդիմադիր Cumhuriyet թերթի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարն ու Անկարայում թերթի ներկայացուցիչ Էրդեմ Գյուլը: Նրանք նույնպես մեղադրվում են ահաբեկչական խմբավորման անդամ լինելու, քաղաքական ու ռազմական լրտեսության ու գաղտնի փաստաթղթեր հրապարակելու մեջ: Իսկ հիմնական մեղադրանքն այն է, որ 2015 թվականի  հունիսին Cumhuriyet թերթն առաջին էջում լուսանկարներ էր հրապարակել,  որոնցում պատկերված էին գեներալների կողմից բացահայտված Սիրիա զենք փոխադրող թուրքական Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) բեռնատարները։

Սակայն, ինչպես նշում է Today's Zaman-ը, 2014 թվականի հունվարին, հարավային Ադանա և Հաթայ նահանգներում գեներալները կանգնեցրել են  երեք բեռնատարների այն բանից հետո, երբ տեղեկատվություն է ստացվել, որ տրանսպորտային միջոցներն ապօրինի զենք են փոխադրելուց եղել Սիրիայի զինված կազմակերպություններ:

Կառավարությունն այդ ժամանակ հանդես է եկել հայտարարությամբ, որ այդ բեռնատարները պատկանել են Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությանը և հերքել են այն փաստը, որ նրանցում զենք է եղել: Ներկայիս վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, ով այն ժամանակ դեռ արտգործնախարարի պաշտոնում էր գտնվում, պնդել է, որ նրանցում մարդասիրական օգնություն է եղել՝ նախատեսված սահմանի մյուս կողմում գտնվող  Սիրիայի թուրքմենների համար:

 Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և կառավարությունը 2014 թվականին կոչ արեցին այս միջադեպը ընկալել որպես «դավաճանություն և լրտեսություն», որից հետո էլ անմիջապես դատական գործ հարուցվեց այս գործի մեջ  ներգրավված բոլոր անձանց նկատմամբ:

Հարկ է նշել, որ Տարսոնի քրեական դատարանի կողմից առաջադրված մեղադրական ակտում, որը հաստատվել է հուլիսին, փորձ է արվում բոլոր մասնակիցներին դատապարտել ցմահ ազատազրկման:

 

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 62%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: