Ադրբեջանական Նարդարանում հատուկ գործողություն է իրականացվում շիաների դեմ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով և անձնական վերահսկողությամբ՝ ՆԳՆ ներքին զորքերն այսօր ժամը 08:00-ին հատուկ գործողություններ են սկսել Բաքվից մոտ 30 կմ հեռավորության վրա գտնվող և ադրբեջանցի շիաների կենտրոնը համարվող Նարդարան ավանում` նպատակ հետապնդելով կարգուկանոն հաստատել ավանում և բնակիչներից առգրավել զենք, պայթուցիկներ և պայթող սարքավորումներ:
Հատուկ գործողություն անցկացնող ուժերին դիմադրություն ցույց տվող անձանց նկատմամբ հրաման է արձակվել անմիջապես լուրջ միջոցառումներ իրականացնել:
Նարդարան ավանը շրջապատված է իրավապահ մարմինների կողմից, ներքին զորքերի զինվորները պարեկություն են անում ավանի բոլոր փողոցներում: Ավանի շուրջը հատուկ ռազմական տեխնիկա է տեղակայվել:
Նարդարանի ավագանու խորհրդի նախագահ Նաթիգ Քերիմովը «Թրենդ»-ին հայտնել է, որ ներկայում ավանում են գտնվում ներքին զորքերի, ՆԳՆ-ի աշխատակիցներն ու ոստիկանությունը, ոչ մեկին թույլ չեն տալիս դուրս գալ տանից, դրսի հետ կապ չունեն, անջատվել է նաև հեռախոսակապը:
Նշվում է, որ Նարդարան ներքին զորքեր մտցվելու պատճառը բնակիչների կողմից Մաշտաղա-Նարդարան մայրուղին փակելն է: Ակցիայի մասնակիցները պահանջում են վերադարձնել նախօրեին ոստիկանության հետ բախումների ժամանակ սպանված 5 բնակիչների դիակները: Նարդարանի աքսակալների խորհրդի նախագահ Նաթիգ Քերիմովը մտավախություն է հայտնել, որ հնարավոր է` նախօրեին զոհված բնակիչների դիակներն ուժայինները գաղտնի կերպով հուղարկավորեն ավանում:
Նոյեմբերի 27-ի կեսօրին նամազի ժամանակ իրավապահները ներխուժել են Նարդարանի շիական «Իմամ Հուսեին» մզկիթ, ձերբակալել Ադրբեջանի շիաների առաջնորդ Թալե Բաղըրզդեին և ևս 14 հավատացյալների: Ոստիկանների գործողությունները զայրացրել են Նարդարանի բնակիչներին: Նրանց և ոստիկանության միջև բախումներ են սկսվել: Փոխհրաձգությունների հետևանքով երկու ոստիկան և 5 բնակիչ սպանվել են: Հաջորդ օրերին իսլամիստների և ոստիկանության միջև բախումներ են սկսվել նաև Գյանջայում, Լենքորանում և այլ քաղաքներում:
Ադրբեջանի ՆԳՆ-ն և գլխավոր դատախազությունը միջադեպի առնչությամբ հայտարարություն են տարածել, որում ասվում է, որ ավանի շիա առաջնորդները ծրագում են բռնությամբ փոխել սահմանադրական կարգը և երկրում շարիաթի նոր օրենքներ սահմանել, ինչի նպատակով նրանք ստեղծել են «Մուսուլմանական միասնություն» շարժումը, սկսել են կողմնակիցներ հավաքագրել Բաքվում և երկրի շրջաններում և մատակարարել նրանց զենքով և պայթուցիկ նյութերով:
«Բացի այդ, խումբը Նարդարան ավանում անօրինական հավաք է անցկացրել` քննարկելով անհնազանդության ակցիայի կազմակերպումը և թռուցիկներ բաժանել բնակչությանը, որոշվել է պետական չինովնիկների ցուցակը, որոնց դեմ ահաբեկչական գործողություներ էին նախապատրաստվում», -նշվել էր հայտարարության մեջ:
այլ նյութեր այս թեմայով
- Խոշորացույց․ Բաքվի՝ ժողովրդավար ու խաղաղասեր լինելու իմիտացիան «Խոշորացույց» հաղորդման շրջանակներում անդրադարձել ենք Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության, վերջին...
- Բաքվում բողոքի համր ցույց է Ձերբակալվել է երկու ակտիվիստ։
- «Բումերանգի էֆեկտը սպառնում է հարվածել ռեժիմին». Ադրբեջանում ակտիվանում է ընդդիմությունը Հունվարի 19-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում բազմահազարանոց ցույց է կազմակերպվել՝ Մեհման Հուսեյնովին ու մյուս...
- 2018-ին Ադրբեջանում անակնկալների պակաս չզգացվեց Ադրբեջանի և Եվրոպայի հարաբերությունները բազմաշերտ են` դրանք շահավետ տնտեսական և դժվար քաղաքական հարաբերություններ...
- Ադրբեջանում արգելափակվել է az24saat.org կայքը Ադրբեջանում խոսքի ազատությունն ու մամուլը գտնվում են ճնշումների տակ:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ