Եթե ընդդիմության լիազորությունները չընդլայնվեն, կունենանք լճացում. Սերժ Սարգսյան
Սահմանադրական փոփոխություններով նախատեսված ընդդիմության լիազորությունների ընդլայնումն անհրաժեշտություն է: Այս տեսակետը հանրապետության նախագահը հիմնավորել է այսպես՝ եթե չանենք, ունենալու ենք լճացում, եթե չանենք, ունենալու ենք անձնակենտրոն իշխանություն:
Հայաստանյան հեռուստաընկերությունների ներկայացուցիչներին տված հարցազրույցում պատասխանելով հարցին, թե ընդդիմությանը նոր իրավունքներով օժտելու խնդրով իշխանության մտահոգվելը կասկածելի չի՞ թվում, Սերժ Սարգսյանն արձագանքել է. «Մենք պարտադրված ենք դա անել: Եթե չանենք, ունենալու ենք լճացում, եթե չանենք, նորից ունենալու ենք անձնակենտրոն իշխանություն: Մենք պարտավոր ենք դա անել: Պարտավոր ենք, որովհետև խորհրդարանական կառավարումը ենթադրում է հաշվետվողականության ավելացում, ենթադրում է թափանցիկության մեծացում և, եթե խորհրդարանում ընդդիմությունը հնարավորություն չի ունենալու ստեղծել, ենթադրենք, քննիչ հանձնաժողովներ, ապա ինչպիսի փաստարկներ պետք է բերի խորհրդարանում ընդդիմությունը, որպեսզի իշխանությունն ուղղի սխալը, կամ էլ բացատրի հանրությանը, թե ինչու՞ է այդպես արել»:
Խոսելով սահմանադրական փոփոխություններոի նախագծով նախատեսված նոր կարգավորումների մասին՝ երկրի ղեկավարը նշել է. «Նոր Սահմանադրությամբ Վարչապետը պարտավոր է լինելու իր կառավարության հետ միասին առնվազն ամիսը երկու անգամ գնալ Ազգային ժողով և հրապարակավ պատասխանել հարցերի, իսկ եթե ընդդիմությունն իրավունք չունենա արտահերթ հարցի օրակարգ մտցնելու և այլն, ապա մեծամասնությունն ուղղակի կխեղդի նրան, և եթե հարցեր տվողը մեծամասնությունն է, ապա անհրաժեշտություն չկա խորհրդարանում լինելու, որովհետև այդ նույն հարցը, եթե ինքը մեծամասնություն է, կուսակցությունը այլ տեղերում կտա, և դա լայնորեն չի լուսաբանվի: Իսկ ընդդիմության հարցերը շատ լայնորեն լուսաբանվում են: Բացի դրանից, միգուցե ուղիղ հարցի պատասխանը չէ, բայց ասեմ հետևյալը. տեսե՛ք, այսօր Հանրապետության Նախագահը ուղիղ քաղաքական պատասխանատվություն չի կրում, որևէ մեխանիզմ չկա ուղիղ քաղաքական պատասխանատվություն կրելու: Ընտրություններում հաղթեց՝ Նախագահը ո՛չ պարտավոր է գնալ խորհրդարան, ո՛չ պարտավոր է շփվել լրագրողների հետ, ո՛չ պարտավոր է հանրային բացատրություններ տալ և այլն: Եվ նրա պատասխանատվությունն ավելի շատ բարոյական է: Քաղաքական պատասխանատվություն ի հայտ է գալիս հաջորդ ընտրություններին: Այսինքն` այդ հինգ տարիների ընթացքում շատ բան կարող է երկրում փոխվել:
Իսկ կառավարությունը և Վարչապետը կրելու են անմիջական քաղաքական պատասխանատվություն: Որովհետև պատկերացրեք իրավիճակ, երբ կառավարությունը կամ վարչապետը գնում են խորհրդարան, և խորհրդարանի ընդդիմադիր հատվածը հարցեր է ուղղում Վարչապետին կամ կառավարությանն ու նրանք չեն կարողանում լիարժեքորեն պատասխանել այդ հարցերին: Ի՞նչ պետք է տեղի ունենա: Ակնհայտ է չէ՞, որ դժգոհություններ կառաջանան ոչ միայն ընդդիմադիր հատվածի, այլ նաև իշխանական հատվածի մոտ: Եվ կգա մի գեղեցիկ օր, երբ 10, 15, 20 պատգամավոր կգան Վարչապետի մոտ, կգան կառավարություն և կասեն՝ գիտե՞ս ինչ, հարգելի մեր ընկեր, ախր, այսպես չի լինի, մենք ընտրություններում չենք կարողանալու հավաքել համապատասխան տոկոս, լավ կլինի դու գնաս, մեկ ուրիշը գա, ով իրավիճակին տիրապետում է: Այս պարագայում՝ նախագահական համակարգի պարագայում, դա հնարավոր չէ, որովհետև, եթե ես խիղճս կորցնեմ, կարող եմ ընդհանրապես չընդունել նույնիսկ իմ կուսակից պատգամավորներին, և նրանք ի՞նչ պետք է անեն: Այո՛, կարող են հրապարակավ քննադատել և այլն, բայց դա ինձ չի սպառնում պաշտոնանկությամբ»:
Սերժ Սարգսյանի վստահեցմամբ՝ գործող Սահմանադրության պայմաններում նախագահի պաշտոնանկություն սպառնում է միայն փողոցով, անօրինական ճանապարհով հրաժարական պարտադրելու միջոցով:
«Բայց ա՞յդ ճանապարհն է մեզ համար ընդունելի, թե՞ այս մի ճանապարհը: Իսկ Վարչապետը այն ժամանակ չի կարող ասել՝ ես քեզ չեմ ընդունում, որովհետև հաջորդ օրինագիծն անցկացնելիս նույնիսկ արդեն իշխանությունը ներկայացնող պատգամավորը կարող է չքվեարկել»,- նշել է հանրապետության նախագահը:
այլ նյութեր այս թեմայով
- Արցախում մարդիկ ընտրատեղամաս են գալիս նաև ցույց տալու, որ իրենք գոյություն ունեն (ԲԱՑԱՌԻԿ) Մարդիկ գալիս են տեղամասեր բացի կամարտահայտվելուց նաև ամբողջ աշխարհին ցույց տալու, որ իրենք գոյություն ունեն և...
- Այստեղ մենք տեսանք ժողովրդավարական երկիր. Արցախի հանրաքվեի միջազգային դիտորդներ Հուսով եմ, որ միջազգային հանրությունը հաշվի կառնի, որ մարդիկ այս երկրում ազատ են իրենց ընտրության մեջ, ինչը չենք...
- ԼՂՀ-ում սահմանադրական բարեփոխումներին կողմ է արտահայտվել քվեարկողների 87,6 տոկոսը ԼՂՀ հանրաքվեին քվեարկելու իրավունք ունեցող 103 հազար 766 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 79 428 քաղաքացի կամ...
- ԼՂՀ սահմանադրական հանրաքվեի մասնակցությունը կազմել է 76.44 տոկոս 20:00-ի դրությամբ հանրապետությունում 103 766 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 79 314 քաղաքացի
- Արցախի հանրաքվեին մասնակցելու իրավունք կունենա 102 757 քաղաքացի Այսօր Արցախի Հանրապետությունում անցկացվող հանրաքվեին մասնակցելու իրավունք կունենա 102 757 քաղաքացի:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ