ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՅՈՒՆԵՍԿՕ-ում Քոչարին յուրացնելու Ադրբեջանի փորձերը տապալվել են

Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 4-ը Նամիբիայի մայրաքաղաք Վինդհուկում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջկառավարական կոմիտեի 10-րդ նստաշրջանի ընթացքում հայկական պատվիրակությունն արձագանքել է ադրբեջանական մամուլում այս օրերին տարածվող բացահայտ կեղծ տեղեկատվությանը:

Պատվիրակության տարածած հաղորդագրության համաձայն՝ հայկական կողմի ելույթը վերաբերում էր մասնավորապես Ադրբեջանի մշակույթի և զբոսաշրջության նախարարության և այդ երկրում գործող լրատվամիջոցների կողմից տարածված տեղեկատվությանը, որտեղ մի շարք կեղծիքներ ներկայացվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի և մասնավորապես վերջինիս Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման միջկառավարական կոմիտեի անունից: Այդ կեղծիքների թվում են Քոչարի պարի հայկական ինքնության իբրև թե ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից մերժումը, կոմիտեի նիստի ընթացքում ադրբեջանական պատվիրակության տեղի չունեցած ելույթները, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործառույթներին որևէ կերպ չառնչվող քաղաքական բնույթի զեկույցների ընդունումը և այլն:

Նշվել է նաև, որ եթե Ադրբեջանը կարող է կեղծիքներ տարածել իր երկրում` մոլորության մեջ դնելով իր իսկ բնակչությանը, ապա համաշխարհային հանրության և միջազգային կազմակերպությունների հետ նույն կերպ վարվելն անհնար է:

Հայկական պատվիրակության ներկայացուցիչը ևս մեկ անգամ բոլորի ուշադրությունն են հրավիրել այն հան­գա­ման­քի վրա, որ Ադրբեջանն ամեն կերպ փորձում է քաղաքականացնել այս հարթակը, ինչն անթույլատրելի է: Կոչ է արվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարությանը հետամուտ լինել և արձագանքել Ադրբեջանի կողմից այս կազ­մա­կեր­պու­թյան ան­վան շահարկումներին և կեղծիքների տարածմանը, ինչը ոտնահարում է կազմակերպության հեղինակությունը:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: