ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հասարակական և մշակութային գործիչները կոչ են անում մասնակցել հանրաքվեին՝ անկախ դիրքորոշումից

Հաշվի առնելով, որ մոտենում է սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի օրը՝ «Արմեդիա» ՏՎԳ-ն փորձել է պարզել որոշ քաղաքական և հասարակական գործիչների մոտեցումը հանրաքվեին քաղաքացիների մասնակցության վերաբերյալ:

 


 

Ռադիոհաղորդավար Եգոր Գլումովը, պատասխանելով այն հարցին, թե ինչու պետք է քաղաքացիները մասնակցեն դեկտեմբերի 6-ին կայանալիք հանրաքվեին, մասնավորապես  նշել է, որ քաղաքացիները պետք է մասնակցեն հանրաքվեին, քանի որ իրենց ձայնը կարևոր է առաջին հերթին հենց իրենց համար, որ հետո չասեն, թե իրենց ձայնն օգտագործել են:

 «Այսօր շատ հեշտ է քննադատել իշխանություններին, սակայն չպետք է մոռանալ, որ եթե այդ իշխանություններին անգամ մենք չենք ընտրել, ուրեմն մենք անձայն թույլ ենք տվել, որ ուրիշները մեր փոխարեն ընտրեն»,- նշել է Գլումովը՝ ընդգծելով, որ «յուրաքանչյուր մարդ իրավունք չունի քննադատելու ինչ-որ բան, եթե ինքը դրա դեմ ոչինչ չի արել»:

«Դրա համար պետք է գնալ և ասել ձեր հստակ դիրքորոշումը, որ հետագայում չասեք, որ ինչ-որ մեկն է ձեր փոխարեն ասել», - նշել է նա:

 

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանի կարծիքով հանրաքվեին մասնակցությունը չպետք է լինի քննարկման առարկա:

«ՀՀ քաղաքացին պետք է մասնակցի յուրաքանչյուր հանրաքվեի, ոչ միայն դեկտեմբերի 6-ի հանրաքվեին, և ինքն էլ պետք է որոշի, թե ինչ պետք է ասի», - համոզված է թատերական գործիչը:

Ղազանչյանը «Արմեդիա» ՏՎԳ-ի հետ զրույցում ափսոսանքով է արձանագրել, որ այժմ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի համատեքստում այդ փոփոխությունները մոռացվել են. ««Ո՛չ» կամ «Այո՛» ասողներն էլ մինչև վերջ չեն հասկանում, թե ինչու են նման դիրքորոշում ընդունել: Հանրաքվեն ակամայից վերածվել է սպորտային հետաքրքրության»:

«Եթե թատրոնում ինչ-որ խնդիր կա, ապա այդտեղ ես իմ մեղքի չափաբաժին եմ տեսնում, բայց երկրում առկա խնդիրների համար շատերը իրենց մեղքը չեն տեսնում»,- նշել է Ղազանչյանը՝ հավելելով, որ կարծում է, թե «Այո՛»-ն կհաղթի, քանի որ «մարդիկ սպասում են փոփոխության»: Մշակութային գործիչը նաև կոչ է արել անձնական խնդիրները չտեղափոխել քաղաքականության դաշտ՝ հաշվի առնելով ներկայիս աշխարհաքաղաքական պայմանները, երբ «պատերազմը դեռ չի ավարտվել, իսկ ռուս-թուրքական հարաբերություններում առկա է լարվածություն»:

 

Երգիչ Արթուր Իսպիրյանի կարծիքով հանրաքվեին չմասնակցելով հարց չի լուծվի, «պետք է ունենալ ինչ-որ կողմնորոշում, պետք է հայտնել այն»:

«Բոլոր ընտրություններին և հանրաքվեներին պետք է քաղաքացին մասնակցի, քանի որ նրանց ձայնը արժեք ունի մեր երկրում, դա պարտադիր է: Չմասնակցելով կամ բոյկոտելով՝ քաղաքացին ոչ մի բանի չի հասնի»,- «Արմեդիա» ՏՎԳ-ի հետ զրույցում նշել է Իսպիրյանը:

 

Հանրային խորհրդի Քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նշեց. «Դեկտեմբերի 6-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների մասին հանրաքվեին մասնակցությունը ՀՀ քաղաքացու՝ իր ճակատագիրը որոշելու իրավունքն է և պարտականությունը, որը պետք է իրականացվի»:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: