ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ժամը 11։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 201 հազ. 259 ընտրող

Ժամը 11։00-ի դրությամբ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մասնակցել է ընտրողների իրավունք ունեցողների 7.84%-ը կամ 201 հազ. 259 ընտրող։ Այս մասին այսօր ԿԸՀ մամուլի կենտրոնում հայտնեց ՀՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի նախագահի տեղակալ Լաուրա Գալստյանը։

Առավել մանրամասնելով՝ նա նշեց, որ Երևանում քվեարկությանը մասնակցած քաղաքացիների թիվը կազմել է 66 հազ. 40 ընտրող կամ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 7.81%-ը, Արագածոտնի մարզում՝ 8 հազ. 249 ընտրող կամ դրա իրավունքն ունեցող քաղաքացիների 7.15%-ը։

Արարատի մարզում քվեարկությանը մասնակցել է  23 հազ. 886 ընտրող կամ 10.97%-ը, Արմավիրում՝  20 հազ. 863 կամ 9.09%, Գեղարքունիքում՝ 14 հազ. 50 ընտրող կամ նրանց 7.48%-ը, Լոռու մարզում՝ 13 հազ. 135 կամ 5.52%, Կոտայքում՝ 18 հազ. 520 ընտրող կամ 7.86%, Շիրակի մարզում՝ 10 հազ. 432 կամ 4.52%-ը, Սյունիքի մարզում՝ 13 հազ. 160 ընտրող կամ 12.02%, Վայոց Ձորի մարզում՝ 3 հազ. 802 կամ 8.06% և Տավուշի մարզում՝ 9122 կամ 8.33%:

Տեղեկացնենք, որ տեղեկատվությունը ստացվել է էլեկտրոնային տարբերակով:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: