ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հանրաքվեն պայմանավորված էր քաղաքական շահով. ԵԽԽՎ պատվիրակություն

Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) պատվիրակությունը հայտարարել է, որ Հայաստանում սահմանադրական հանրաքվեի անցկացումը «պայմանավորված էր ոչ թե Հայաստանի հասարակության կարիքներով, այլ քաղաքական շահերով, և շատ քաղաքացիների կողմից ընկալվեց ավելի շուտ որպես վստահության քվեարկություն կառավարության հանդեպ, այլ ոչ թե փոփոխության համար»:  Այս մասին հայնում է Մեդիամաքսը:

ԵԽԽՎ միջկուսակցական պատվիրակությունը Հայաստանում է գտնվել դեկտեմբերի 4-ից 7-ը՝  սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն մշտադիտարկելու նպատակով: 

Պատվիրակությունը գլխավորում էր ԵԽԽՎ պատգամավոր, Շվեյցարիան ներկայացնող Անդրեաս Գրոսսը: Պատվիրակության կազմում էին նաև պատգամավոր Դորիս Ֆիալան (Շվեյցարիա) և ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի պարտավորությունների կատարման հարցով համազեկուցող Ալան Միլը (Մեծ Բրիտանիա): 
«Հանրաքվեին ընտրողների համեմատաբար պասիվ մասնակցությունը՝ բնակչության շուրջ 50 %-ը, վկայում է այն մասին, որ հանրաքվեն անցկացվել է՝ ոչ թե Հայաստանի հասարակության կարիքների, այլ քաղաքական շահերով պայմանավորված: Երկու ու կես տարվա բարեփոխումների գործընթացը բավարար ներառական չի եղել, և խորհրդարանն ընդամենը մի քանի շաբաթ ժամանակ է ունեցել՝ քննարկելու սահմանադրության տեքստը: Հանրային քննարկումների համար նախատեսված ժամանակը ևս սահմանափակ է եղել՝ երկու ամիս»,- ասված է ԵԽԽՎ պատվիրակության եզրակացության մեջ:
Պատվիրակության գնահատմամբ, «սահմանադրական առանցքային փոփոխությունը՝ կառավարման նախագահական համակարգից անցումը դեպի խորհրդարանականի, շատ քաղաքացիներ ընկալել են որպես գործիք, որով գործող նախագահը մտադիր է պահպանել իշխանությունը՝ իր նախագահության երկրորդ և վերջին ժամկետի ավարտից հետո»: 
Պատվիրակությունը նշել է նաև քվեարկության ընթացքում արձանագրված որոշ խնդիրների, մասնավորապես, ընտրացուցակների անճշտության, ընտրակաշառքի և կրկնակի քվեարկության դեպքերի ահազանգերի մասին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: