ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կանադան ու Մեքսիկան ԱՄՆ-ի դեմ առևտրային պատժամիջոցներ սահմանելու իրավունք են ստացել

Առևտրի համաշխարհային կազմակերպությունը Կանադային և Մեքսիկային իրավունք է տվել ԱՄՆ-ի նկատմամբ տարեկան 1 մլրդ դոլարի առևտրային պատժամիջոց սահմանել, տեղեկացնում է Интерфакс-ը:

Կանադան կարող է մեծացնել ամերիկյան արտադրանքի ներմուծման տարիֆները՝ ընդհանուր առմամբ մինչև 780 մլն դոլար, իսկ Մեքսիկան՝ 228 մլն դոլար: Նախապես երկրները պահանջել են երեք անգամ ավելի մեծ փոխհատուցում:

Նշենք, որ երեք երկրների միջև առևտրային վեճը սկսվել է 2009-ին, երբ ԱՄՆ-ը պահանջեց, որ մսի փաթեթավորումների համար հատուկ մակնշումներ լինեն այն մասին, թե որտեղ է ծնվել կենդանին, մեծացել և սպանվել:

Կանադան ու Մեքսիկան դժգոհ էին այդ որոշումից, քանի որ ԱՄՆ-ը սկսեց քիչ օգտագործել այլ երկրների անասուններ: Արդյունքում Կանադայի և Մեքսիկայի ֆերմերների եկամուտները նվազեցին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: