ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ղարաբաղում իրավիճակը սրելուց առաջ Ալիևը պետք է հիշի իր երկրի ոչ վաղ անցյալը

 Բաքվում կալանքից ազատվել է «Խաղաղության և ժողովրդավարության» ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսը՝ հետևելով ամուսնուն: 60-ամյա իրավապաշտպանի առողջական վիճակը չափազանց ծանր է. նա տառապում է շաքարախտից, հեպատիտ C-ից, ունի տեսողական խնդիրներ: 

Հասկանալի է, որ Բաքվի այս քայլը միաժամանակ երկու դրդապատճառ ունի. առաջինը հնարավոր միջազգային սկանդալը կանխելու ձգտումն էր, ինչն անխուսափելի կլիներ բանտում իրավապաշտպանի առողջական վիճակի կտրուկ վատթարացման դեպքում: Լեյլային ազատություն շնորհելը հասկանալի է դառնում նաև, երբ այն դիտարկում ենք Ադրբեջանի ներկայիս ներքաղաքական զարգացումների ֆոնին: Նարդարանում ծավալվող դեպքերը և հնարավոր հուզումները ճնշելու ուղղությամբ Բաքվի կողմից  ձեռնարկվող քայլերը հուշում են, որ առաջիկայում այդ երկրում ռեպրեսիաների նոր ալիք է սպասվում: Ադրբեջանական Մեջլիսն արդեն խստացրել է  երկրում հավաքներ, հանրահավաքներ, երթեր կազմակերպելու մասին օրենքը՝ ավելացնելով սահմանված պատժի չափը խախտումների դեպքում: Հաշվի առնելով արդեն իսկ առկա դժգոհության ալիքը, ինչպես նաև մանաթի առաջիկա արժեզրկման շուրջ միջազգային մի շարք կառույցների կանխատեսումները(որոնցից վերջինը հեղինակավոր Bank of America-ի գնահատականն էր)՝ կարելի է ենթադրել, որ հարևան երկրում առաջիկայում  սոցիալական հուզումների լուրջ ալիք է սպասվում: Բնականաբար այն ուղեկցվելու է զանգվածային ձերբակալություններով, մարդու իրավունքների կոպտագույն խախտումներով: Իսկ այդ համատեքստում ծեր և հիվանդ իրավապաշտպանին բանտախցում պահելը միջազգային հանրության աչքերում կասկածի տակ էր դնելու այն թեզը, թե «քաղաքացիների ազատությունների սահմանափակումներն ավտնագության ապահովման անհրաժեշտությունից են բխում»:   

Ադրբեջանի ներքին խնդիրները մեզ համար որևէ հետաքրքրություն իհարկե չէին ներկայացնի, եթե դրանք ուղղակիորեն կապված չլինեին հայ-ադրբեջանական սահմանին կամ սահմաններին այսօր տիրող իրավիճակի հետ: Ցավոք՝ սեփական ժողովրդին հնազանդեցնելու «միջոցառումների» շարքում Ալիևը չի խորշում դիմել  նույնիսկ ամենածայրահեղ գործիքին:  Ինչպես հայտնի է, ԼՂՀ դիրքերի ուղղությամբ տանկից արձակված կրակի հետևանքով զոհվել է հայ զինծառայող:  Հասկանալի է, որ հայկական կողմն անպատասխան չի թողնելու նման քայլը: Հասկանալի է նաև, որ ռազմի դաշտում նորանոր անհաջողությունները հասարակական դժգոհության նոր ալիքի հզոր խթան են դառնալու Ադրբեջանում:  Դժվար է հավատալ, որ այս ամենի ֆոնին հարևան ժողովրդի կամ առնվազն նրա առավել կիրթ հատվածի մոտ հստակ չի դառնա գիտակցումը, թե ով է ադրբեջանցիների իրական թշնամին: Զարմանալի է, որ Ալիևը դաս չի քաղել սեփական երկրի ոչ վաղ անցյալի պատմությունից: Ղարաբաղյան պատերազմն արդեն կործանել է Ադրբեջանի որոշ առաջնորդների. արդյո՞ք Ալիև որդին ուզում է կրկնել նրանց ճակատագիրը: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: