Ղարաբաղում իրավիճակը սրելուց առաջ Ալիևը պետք է հիշի իր երկրի ոչ վաղ անցյալը
Բաքվում կալանքից ազատվել է «Խաղաղության և ժողովրդավարության» ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսը՝ հետևելով ամուսնուն: 60-ամյա իրավապաշտպանի առողջական վիճակը չափազանց ծանր է. նա տառապում է շաքարախտից, հեպատիտ C-ից, ունի տեսողական խնդիրներ:
Հասկանալի է, որ Բաքվի այս քայլը միաժամանակ երկու դրդապատճառ ունի. առաջինը հնարավոր միջազգային սկանդալը կանխելու ձգտումն էր, ինչն անխուսափելի կլիներ բանտում իրավապաշտպանի առողջական վիճակի կտրուկ վատթարացման դեպքում: Լեյլային ազատություն շնորհելը հասկանալի է դառնում նաև, երբ այն դիտարկում ենք Ադրբեջանի ներկայիս ներքաղաքական զարգացումների ֆոնին: Նարդարանում ծավալվող դեպքերը և հնարավոր հուզումները ճնշելու ուղղությամբ Բաքվի կողմից ձեռնարկվող քայլերը հուշում են, որ առաջիկայում այդ երկրում ռեպրեսիաների նոր ալիք է սպասվում: Ադրբեջանական Մեջլիսն արդեն խստացրել է երկրում հավաքներ, հանրահավաքներ, երթեր կազմակերպելու մասին օրենքը՝ ավելացնելով սահմանված պատժի չափը խախտումների դեպքում: Հաշվի առնելով արդեն իսկ առկա դժգոհության ալիքը, ինչպես նաև մանաթի առաջիկա արժեզրկման շուրջ միջազգային մի շարք կառույցների կանխատեսումները(որոնցից վերջինը հեղինակավոր Bank of America-ի գնահատականն էր)՝ կարելի է ենթադրել, որ հարևան երկրում առաջիկայում սոցիալական հուզումների լուրջ ալիք է սպասվում: Բնականաբար այն ուղեկցվելու է զանգվածային ձերբակալություններով, մարդու իրավունքների կոպտագույն խախտումներով: Իսկ այդ համատեքստում ծեր և հիվանդ իրավապաշտպանին բանտախցում պահելը միջազգային հանրության աչքերում կասկածի տակ էր դնելու այն թեզը, թե «քաղաքացիների ազատությունների սահմանափակումներն ավտնագության ապահովման անհրաժեշտությունից են բխում»:
Ադրբեջանի ներքին խնդիրները մեզ համար որևէ հետաքրքրություն իհարկե չէին ներկայացնի, եթե դրանք ուղղակիորեն կապված չլինեին հայ-ադրբեջանական սահմանին կամ սահմաններին այսօր տիրող իրավիճակի հետ: Ցավոք՝ սեփական ժողովրդին հնազանդեցնելու «միջոցառումների» շարքում Ալիևը չի խորշում դիմել նույնիսկ ամենածայրահեղ գործիքին: Ինչպես հայտնի է, ԼՂՀ դիրքերի ուղղությամբ տանկից արձակված կրակի հետևանքով զոհվել է հայ զինծառայող: Հասկանալի է, որ հայկական կողմն անպատասխան չի թողնելու նման քայլը: Հասկանալի է նաև, որ ռազմի դաշտում նորանոր անհաջողությունները հասարակական դժգոհության նոր ալիքի հզոր խթան են դառնալու Ադրբեջանում: Դժվար է հավատալ, որ այս ամենի ֆոնին հարևան ժողովրդի կամ առնվազն նրա առավել կիրթ հատվածի մոտ հստակ չի դառնա գիտակցումը, թե ով է ադրբեջանցիների իրական թշնամին: Զարմանալի է, որ Ալիևը դաս չի քաղել սեփական երկրի ոչ վաղ անցյալի պատմությունից: Ղարաբաղյան պատերազմն արդեն կործանել է Ադրբեջանի որոշ առաջնորդների. արդյո՞ք Ալիև որդին ուզում է կրկնել նրանց ճակատագիրը:
այլ նյութեր այս թեմայով
- Ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը. Արցախի ՊՆ Հայկական կողմում կորուստներ չկան։
- Ի՞նչ արձանագրվեց երեկ Բրյուսելում Փորձ է արվել ցույց տալ, որ կա իրական առաջընթաց, հստակ պայմանավորվածություններ ու պլանավորված քայլեր մոտ ապագայի...
- Ադրբեջանի սադրանքն Արցախի նկատմամբ. քաղաքական ու հոգեբանական ճնշում Ի՞նչ խնդիրներ է փորձում լուծել Ադրբեջանը: Եվ ինչի՞ կարող է հանգեցնել միջազգային հանրության լռությունը:
- Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ Վարչապետը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի աճող ագրեսիվ հռետորաբանության և սադրիչ գործելակերպի...
- ԱՄՆ-ն լավատեսություն է արտահայտում Հայաստան-Ադրբեջան երկխոսության հետ կապված Վերջին շաբաթվա զարգացումները ցույց են տալիս, որ ՌԴ-ի և Արևմուտքի մրցակցությունը տարածաշրջանում սեփական դերի մեծացման...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ