ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսաստանը̦ ԱՄՆ-ը և ՄԱԿ-ը Ժնևում քննարկելու են սիրիական ճգնաժամը

Դեկտեմբերի 11-ին Ժնևում Ռուսաստան-ԱՄՆ-ՄԱԿ ձևաչափով բանակցություններ են կայանալու սիրիական ճգնաժամի շուրջ: Ռուսաստանն այս հանդիպմանը ներկայացնելու է ՌԴ փոխարտգործնախարար Գենադի Գատիլովը: Միացյալ Նահանգներից հանդիպմանը մասնակցելու է Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Էն Պատերսոնը: Ռուսաստանի և ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպելու է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստեֆան Դե Միստուրան:

Գենադի Գատիլովը հայտարարել է̦ որ Ռուսաստանը մտադիր է հանդիպման ընթացքում ներկայացնել սիրիական հակամարտության կարգավորման իր տեսլականը` շեշտը դնելով ահաբեկչության դեմ պայքարի ակտիվացման վրա̦ քանի որ այս հարցը Մոսկվայի համար առաջնային նշանակություն ունի: Ինչպես հայտնում է RIA Novosti-ն̦   ՌԴ փոխարտգործնախարարն ընդգծել է̦ որ այս ձևաչափը նոր չէ̦ և ծառայում է «որպես հարթակ Սիրիայի հարցով կարծիքների փոխանակման համար»: «Այս անգամ մենք հանդիպում ենք̦ առաջին հերթին̦ միջսիրիական երկխոսության խթանման հարցով պարոն Դե Միստուրային լսելու համար»̦ - ասել է Գատիլովը` հավելելով̦ որ քննարկվող մյուս կարևոր խնդիրն ահաբեկչական ցուցակների հարցն է լինելու: Ակնկալվում է̦ որ կողմերը պետք է քննարկեն նաև սիրիական ընդդիմադիր պատվիրակության ձևավորման հարցը̦ որը պետք է մասնակցի միջազգային բանակցություններին:

Իր հերթին̦ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Ջոն Քիրբին հայտարարել է̦ որ հանդիպումը կենտրոնանալու է «քաղաքական տրանսֆորմացիայի և կրակի դադարեցման» վրա: Ինչպես հայտնում է The Voice of America-ն̦  Քիրբին ասել է̦ որ ժնևյան բանակցությունների նպատակն է հաստատել հետագա բանակցային գործընթացի սկզբունքները և փորձել բանակցային թիմ ձևավորել:

ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան էլ Reuters գործակալությանն ասել է̦ որ Ժնևի հանդիպումը Վիեննայի բազմակողմ բանակցությունների նախապատրաստման մի մասն է:

Հավելենք̦ որ հաջորդ շաբաթ Մոսկվայում ակնկալվում է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումը̦ որի գլխավոր թեման կրկին սիրիական հակամարտությունն է լինելու: 

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: