ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հունաստանը մտադիր է ճանաչել Պաղեստինը

Հունաստանի խորհրդարանի արտաքին գործերի և ազգային պաշտպանության կոմիտեն միաձայն հաստատել է հատուկ բանաձևի տեքստը, որով կառավարությանը կոչ է անում ճանաչել Պաղեստին պետությունը, հայտնում է Աթենքի լրատվական գործակալությունը:

Կոմիտեի անդամների կարծիքով` Պաղեստին պետության ճանաչումը կօգնի կառուցողական մթնոլորտ ստեղծել խաղաղության գործընթացի վերականգնման համար:

Հատուկ բանաձևի տեքստը կկարդա խորհրդարանի նախագահ Նիկոս Վուցիսը, երեքշաբթի օրը` դեկտեմբերի 22-ին հատուկ պլենար նիստի ժամանակ: Դրան ներկա կլինի նաև Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասը, որին կփոխանցեն բանաձևի տեքստը: Աբասը ելույթ կունենա սենատի դահլիճում:

Նշենք, որ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը բազմիցս հայտարարել է, որ Աթենքն աջակցում է անկախ Պաղեստին պետության ստեղծումը 1967 թվականի սահմաններով և Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով: 

 

 

 

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: