ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հունաստանն Աբասին դիմավորելու է ճանաչման բանաձևով

Հունաստանի խորհրդարանի արտաքին գործերի և ազգային պաշտպանության կոմիտեն հաստատել է հատուկ բանաձևի նախագիծը, որով կառավարությանը կոչ է անում ճանաչել Պաղեստին պետությունը: Բանաձևը մշակվել է իշխող ՍԻՐԻԶԱ կոալիցիայի կողմից: Բանաձևի շուրջ քվերակությունը կայանալու է դեկտեմբերի 22-ին: Հենց այս օրերին` դեկտեմբերի 21-22-ին̦ Պաղեստինի ազգային ինթնավարության նախագահ Մահմուդ Աբասը կժամանի Աթենք: Իսկ հունվարի 27-ին Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը կմեկնի Թել Ավիվ: Հաջորդ օրը նախատեսվում է անցկացնել Հունաստան-Իսրայել-Կիպրոս եռակողմ գագաթաժողովը:

Խորհրդատվական բնույթ ունեցող նախագիծն ավելի շատ խորհրդանշական ժեստ է̦ որի նպատակն է խթանել պաղեստինա-իսրայելական բանակցություևնների վերսկսումը: Պաղեստինի անկախությունն արդեն դե-յուրե ճանաչել է ՄԱԿ-ի անդամ 193 երկրներից 135-ը: Պաղեստինի ինքնավարությունն ակտիվ աշխատանքներ է տանում միջազգային ճանաչում ստանալու համար՝ ինչպես առանձին պետությունների կողմից, այնպես էլ միջազգային կառույցներում անդամակցության տեսքով:

Նշենք̦ որ 2012 թվականի նոյեմբերի 29-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից Պաղեստին պետության ճանաչումով նոր փուլ սկսվեց Պաղեստինի միջազգային ճանաչման գործընթացում։ 2014 թվականին Շվեդիայի խորհրդարանը ճանաչեց Պաղեստին պետությունը՝ դառնալով Պաղեստինը ճանաչած Եվրամիության առաջին պետությունը։ Պաղեստին պետության գոյությունը ճանաչելու կոչով հանդես են եկել Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի̦ Իռլանդիայի̦ Բելգիայի̦ Պորտուգալիայի խորհրդարանները և Եվրախորհրդարանը։ 2015 թվականին Վատիկանը պաշտոնապես ճանաչեց Պաղեստինի պետության գոյությունը: Այս տարի Պաղեստինը դարձավ Միջազգային քրեական դատարանի անդամ։ Իսկ հոկտեմբերին Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում առաջին անգամ բարձրացվեց Պաղեստինի դրոշը:

Պաղեստինի ճանաչման այս ալիքը նպատակ ունի ճնշում գործադրել երկու կողմերի վրա` վերսկսելու խաղաղ բանակցությունները: Այն մեծ ոգևորությամբ է ընդունվում Պաղեստինում̦ մինչդեռ Իսրայելը հայտարարում է̦ որ ճանաչումը պետք է տեղի ունենա միայն այն ժամանակ̦ երբ երկկողմ բանակցությունների արդյունքում կողմերը գան «երկու պետություն» լուծմանը: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: