ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Տարբեր ժողովուրդների Ամանորյա մենյուն

Հայաստանում տոնական սեղանն Ամանորի տոնակատարության արարողակարգի հիմնական տարրն է:   Հայկական Ամանորի սեղանի խորհրդանիշն ու հիմնական ատրիբուտը խոզի բուդն է, տոնական սեղանն անհնար է պատկերացնել նաև առանց խաղողի տերևներով ավանդական տոլմայի, նրբաբլիթների և թե՛ ազգային, թե՛ օտար ծագում ունեցող տարբեր աղցանների ու այլ ուտեստների:

Տոնական սեղանի նման առատություն կարելի է երևի թե տեսնել միայն իտալացիների մոտ, որոնք, ի դեպ,  իրենց խառնվածքով բավականին մոտ են հայերին: Այսպես, իտալական տոնական սեղանն անհնար է պատկերացնել առանց ավանդական իտալական Կոտեկինո երշիկի, որը պատրաստվում է բացառապես Նոր տարուն: Այս ուտեստի պատրաստման համար անհրաժեշտ է յուղոտ խոզի երշիկ, տանձ, կանաչ սոխ և գիհու պտուղներ: Այս ամենը խառնում են իրար և ստացված զանգվածին ավելացնում իտալական խոտաբույսեր, շագանակագույն շաքար, վանիլ և կարմիր գինու քացախ: Իտալացիների սեղանից անպակաս մյուս ճաշատեսակը Ժանբոնյեն է, որն իրենից ներկայացնում է մսով լցոնված խոզի տոտիկ: Տոնական սեղանին մատուցվում են նաև տապակած ծովամթերքներ և իհարկե՝ պաստա:

Սակայն եվրոպական շատ երկրներում այդքան էլ բծախնդիր չեն Ամանորյա սեղանի հարցում: Այսպես, հոլանդացիներն Ամանորյա սեղանին մատուցում են գինում մեջ տապակած նապաստակի միս, որին ավելացնում են սոխ, սալ, թթվասեր և կանաչի: Դանիացիները տոնական սեղանին մատուցում են խնձորով, սալորաչրով և չամիչով լցոնած բադ: Տոնական ուտեստին ավելացնում են կոնյակ կամ լորամրգի դոնդող: Անգլիացիների տոնական սեղանի անբաժան մասն է պլում-պուդինգը, որը պատրաստվում է ցորենի չորացած հացից, չամիչի տարբեր տեսակներից, կեռասից, խնձորից, նուշից և չորամրգերից:  Այս ամենին ավելացնում են կիտրոն, նարինջ, իմբիր, անիսոն, դարչին և մեխակ: Մատուցելիս վրան ավելացվում է ռոմ կամ լիկյոր և վառվող վիճակում մատուցվում հյուրերին: Այս ուտեստը պատրաստվում է տոնից մեկ ամիս առաջ:

Ֆրանսիացիներն Ամանորյա սեղանին նախընտրում են սագի լյարդից պաշտետ (Ֆուագրա), հնդկահավ, պանրի տեսականի և իհարկե շոմպայն: Գերմանացիների տոնական սեղանին դուք կարող եք համտեսել սաղմոն՝ պատրաստված սերուցքով` սպանախի և կիտրոնի կեղևի հետ, կծու մանանեխով անուշաբույր կարտոֆիլ և տապակած կարպ: Տոնական սեղանի որպես աղանդեր մատուցվում է ընկույզով կարկանդակ կամ մարցեպանով տորթ:

Բուլղարացիները չեն պատկերացնում իրենց Ամանորյա սեղանն առանց մուսակիի, որը պատրաստվում է մսից և տարբեր բանջարեղեններից: Բոլոր բաղադրիչները պատրաստվում են միասին միաժամանակ: Մուսակին, ինչպես բալկանյան յուրաքանչյուր ուտեստ, զարդարում են խոտաբույսերի և համեմունքների հոտավետ փնջով: Որոշ բուլղարացիներ պատրաստի մուսակիին ավելացնում են նաև թթվասեր:

Սկանդինավյան երկրների Ամանորյա սեղանն անհնար է պատկերացնել առանց ձկան: Այդ օրը սկանդինավցիները պատրաստում են սաղմոնի ապուր՝ բանջարեղեններով, կանաչիով, սերուցքով և չորահացով: Սակայն սրանով սկանդինավցիների տոնական ճաշացանկը չի սահմանափակվում: Մատուցվում է նաև տապակած միս և կարտոֆիլի խյուս:

Լեհաստանում ևս ձուկը տոնական սեղանի անպակաս մասն է, քանի որ լեհերն այն համարում են հարստության և ընտանեկան բարեկեցության խորհրդանիշ: Բացի այդ, լեհերի տոնական սեղանն անհնար է պատկերացնել նաև առանց սունկի ապուրի կամ բորշի, սալորաչրով գարու շիլայի և շոկոլադե տորթի: 

Մեքսիկացիներն Ամանորին նախընտրում են հրաժարվել բուրիտոսից և տոնական սեղանին մատուցում են տապակած գոճի՝ բրնձով, քաղցր պղպեղով և սև լոբով: Իսկ ալկոհոլային ըմպելիքներից իհարկե նախընտրում են տեկիլան: Որպես աղանդեր մատուցվում են եգիպտացորենի ալյուրից պատրաստված բլիթներ:

Ի տարբերություն ԱՄՆ-ի, որտեղ տոնական սեղանի հիմնական ուտեստն ավանդական լցոնած հնդկահավն է, Ավստրիայում, Հունգարիայում  և նախկին Հարավսլավիայի երկրներում տոնական սեղանին գերադասում են թռչնամիս չունենալ: Այս երկրների բնակչությունը սնահավատորեն է մոտենում սեղանին հնդկահավ, բադ կամ սագ ունենալուն՝ կարծելով, որ նրանց հետ կթռչի նաև տան երջանկությունը:

Սնահավատության հարցում իսպանացիները և պորտուգալացիներն ավելի լավատես են: Ուղիղ կեսգիշերին, ժամացույցի զանգերի ուղեկցությամբ նրանք ուտում են 12 հատիկ խաղող, որոնցից յուրաքանչյուրը խորհրդանշում են տարվա մեկ ամիսը, և ամեն հատիկն ուտելիս երազանք են պահում:

Ամանորյա մենյուին բավականին լրջորեն են մոտենում ճապոնացիները: Ծագող արևի երկրում ամանորյա սեղանին մատուցում են հնդկաձավարի արիշտա, որը խորհրդանշում է երկարակեցությունը: Որպեսզի հույրերը նոր տարուն առողջ լինել, նրանց Ճապոնիայում հյուրասիրում են սև սոյայի սերմերից պատրաստված աղանդեր: Իսկ ամբողջ տարին հաջողակ և երջանիկ լինելու համար ճաշացանկում ընդգրկված է շագանակներից և քաղցր կարտոֆիլից պատրաստված խյուս:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: