2016 թվականի նորաձևության միտումները
Հրե կապիկի տարին խոստանում է լինել բավականին աշխույժ, և զվարճասեր կապիկին հաճոյանալու համար խորհուրդ է տրվում տարին դիմավորել վառ գույնի հագուստներով՝ ընդ որում առավել նախընտրել է համարվում կարմիր գույնի կամ այդ գույնը պարունակող զգեստները: Սակայն հագուստի ընտրության հարցում չպետք է մոռանալ նրբաճաշակության և կանացիության մասին։ Ամանորյա կերպարը կարելի է լրացնել վառ, յուրօինակ աքսեսուարներով: Ցանկալի է, որ զարդերը ունենան բնական քարեր: Ինչ վերաբերում է սանրվածքին, ապա այն նույնպես պետք է լինի նրբագեղ:
Ինչ վերաբերում է այս տարվա նորաձևության միտումներին, ապա նշենք, որ 2016 թվականին նորաձև է վառ և յուրահատուկ ոճը, որը նախ և առաջ պետք է իր յուրաքանչյուր դետալով ընդգծի կերպարի նրբությունը և կանացիությունը:
Գունային առումով 2016-ին ավելի մոդայիկ են բնական գույները: Ամերիկյան Pantone ինստիտուտի դիզայներները նշում են, որ գալիք տարվա ամենատարածված գունային միտումը լինելու է անապատի նարնջագույնը։ Քաշմիրե վարդագույնը 2016-ին չի զիջի իր դիրքերը և ողջ տարվա ընթացքում արդիական ու թրենդային կմնա։ 2016-ի նորաձև գույներից է նաև սառույցով սուրճի երանգը։ Այս երանգը նախընտրելի է ինչպես գործնական, այնպես էլ առօրյա կերպարների (look) համար։ 2016-ին նորաձև է լինելու հագեցած և մուգ զմրուխտը։ Այն արևադարձային կանաչի և ծովային կապույտի միաձուլումն է։ Ինչ վերաբերում է գունային համադրությանը, ապա այն հիանալի համադրվում է դեղինի և սուրճի գույնի հետ։ Իսկ այս ձմռան գույնը, ինչպես արդեն երևի բոլորդ նկատել եք, գինեգույնն է։ Այն նախընտրելի է ոչ միայն հագուստի, այլև կոշիկի և աքսեսուարների ընտրության հարցում։
Նշենք, որ 2015-2016 աշուն-ձմեռ հավաքածուներն արդեն շեշտադրում են արել հանգիստ գույների և կանացիության վրա: Հայտնի նորաձևության տների հավաքածուներում հաճախ հանդիպում են տիկնիկային կերպարներ: Մասնագետները նշում են, որ 2016 թվականին նորաձևության աշխարհում իր դիրքերը կամրապնդի 2015-ի հավաքածուներում առկա ազատությունը:
Կոշիկների և պայուսակների առումով մասնագետները խորհուրդ են տալիս հանգիստ ընտրել հարմարավետ, ցանկալի է նաև բնական հումքից կոշիկներ և պայուսակներ, որոնք ենթադրվում է, որ կմնան նորաձև դեռ երկար ժամանակ:
Ինչ վերաբերում է սանրվածքին, ապա 2016-ին նորաձև կլինեն ինչպես երկար, այնպես էլ կարճ սանրվածքները, որոնք ցանկալի է, որ լինեն ազատ, նույնիսկ ինչ-որ տեղ «թափթփված», սանրվածքում ցանկալի չէ ուղիղ գծերի առկայությունը: Իսկ ինչ վերաբերվում է մազերի գույնին, ապա առաջատարի դիրքերը շարունակում են պահպանել բնական գույներ, իսկ եթե այնուամենայնիվ որոշել եք փոխել ձեր մազերի գույնը, ապա այս տարի նորաձև են բնական մութ, սև երանգները, շեկը: Իսկ ավելի համարձակները կարող են փորձել կարմիր, մանուշակագույն, կապույտ գույների երանգները:
այլ նյութեր այս թեմայով
- Հայաստանի կառավարությունը պատրաստ է հաջորդ տարի երկու անգամ մեծացնել ամանորյա ծախսերը․ վարչապետ Փաշինյանը նշեց, որ ոչ մի հաշվաչկ չի արվել, սակայն հաջորդ տարի ՀՀ կառավարությունը կծախսի ոչ թե 271 միլիոն դրամ, ինչպես...
- Ե՞րբ է նշվում հին տոմարով նոր տարին Հին տոմարով նոր տարին նշվում է հունվարի 14-ին:
- Ինչպե՞ս պատրաստել գլինտվեյն՝ ամանորյա տաք և անուշաբույր գինի Որոշ բաղադրատոմսերում եփելու ընթացքում համեմունքներից ավելացնում են նաև ընկուզեղեն, չամիչ և դափնու տերև:
- Տարօրինակ ամանորյա ավանդույթներ աշխարհի տարբեր ծայրերից Իսպանիայում ամանորյա ավանդույթը կապված է խաղողի հետ: Պետք է հասցնել ուտել 12 հատիկ խաղող՝ զանգերի ամեն ղողանջի...
- Տարբեր ժողովուրդների ամանորյա մենյուն Լեհաստանում ևս ձուկը տոնական սեղանի անպակաս մասն է, քանի որ լեհերն այն համարում են հարստության և ընտանեկան բարեկեցության...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ