ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵՄ սահմանային գործակալությունը միության սահմաններին կհետևի օդից

ԵՄ սահմանային Frontex գործակալությունը մտադիր է ինքնուրույն հետևել միության սահմաններին, որը վերջին ամիսներին միգրացիոն ճգնաժամ է ապրում: Այս մասին Welt թերթին տված հարցազրույցում ասել է Frontex-ի ղեկավար Ֆաբրիս Լեժերին: «Մինչև հիմա, երբ խոսքը օդից սահմաններին հետևելու մասին էր, Frontex-ն ավելի շատ հենվում էր ԵՄ անդամ-երկրների աջակցության վրա»,- ասել է Լեժերին:

Լեժերին նշել է, որ եթե ԵՄ երկիրն ինքնուրույն չհաղթահարի փախստականների հոսքը, Frontex-ը կկարողանա նրա հետ «խորհրդակցություն» անցկացնել կամ խիստ անհրաժեշտության և Եվրահանձնաժողովի հանձնարարականի դեպքում երկրին օգնել ներգաղթյալներին տեղաբաշխել նաև նրա կամքին հակառակ:

Նշենք, որ անցնող տարին բավականին ծանր էր ԵՄ համար, որն առերեսվել է Երկրորդ աշխարհամարտից հետո ամենամեծ՝ միգրացիոն ճգնաժամին: Դրա լուծման համար Բրյուսելում առաջարկել էին ԵՄ անդամ երկրների միջև միգրանտների քվոտալ բաշխում, որը, սակայն, շատ շուտով ցույց տվեց իր անկենսունակությունը, և ամբողջ տարվա ընթացքում ԵՄ ստիպված էր նոր լուծումներ փնտրել:

ԵՄ վերջին գագաթաժողովի ժամանակ հաստատվել է սահմանապահ և առափնյա պահպանության նոր գործակալություն ստեղծելու Եվրահանձնաժողովի առաջարկը: «Առանց արտաքին սահմանների պաշտպանության մենք կտապալվենք որպես քաղաքական միություն»,­ - այդ ժամանակ նշել էր Եվրոպական խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը: ԵՄ գագաթաժողովն աջակցել էր նաև սահմանների վերահսկողության Շենգենի նորմերի խստացմանը, ինչն ենթադրում է Միության արտաքին սահմանը հատող բոլոր անձանց՝ ներառյալ ԵՄ պետությունների քաղաքացիների անձնական բոլոր տվյալների պարտադիր և ամբողջական ստուգում:

Միգրացինոն ճգնաժամի հետևանքով ԵՄ երկրները պահանջում են նաև Դուբլինյան համաձայնագրերի վերանայում, քանի որ վերջիններս ենթադրում են, որ ԵՄ-­ի երկրները, որտեղ միգրանտներն առաջին անգամ ապաստան ստանալու խնդրագիր են ներկայացնում, իրենք են պատասխանատու դրանց ուսումնասիրման համար, և եթե միգրանտները հեռանում են այդ պետություններից, նրանց կարող են հետ վերադարձնել:  Որոշ երկրներ էլ շարունակվող միգրացիոն ճգնաժամի ֆոնին պահանջում ե Շենգենյան գոտու վերանայում:

Նշենք, որ Frontex գործակալության վերջին տվյալների համաձայն այս տարվա առաջին 10 ամիսներին ԵՄ է ժամանել 1.2 մլն միգրանտ հիմնականում զինված հակամարտությունների գոտիներից: Ընդ որում, գերմանական իշխանությունների տվյալներով 1 միլիոնը հաստատվել է հենց այս երկրում: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: