ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

2016-ի հոռետեսական կանխատեսումները Bloomberg-ի կողմից

Հեղինակավոր Bloomberg գործակալությունը կազմել է 2016 թվականին իրադարձությունների հնարավոր ամենավատ զարգացման տասնյակը՝ հիմնվելով մի շարք փորձագետների, դիվանագետների, տնտեսագետների և վերլուծաբանների՝ միջազգային կայունությանը սպառնալիքի վերաբերյալ գնահատականների վրա: Այսպես, որպես թիվ մեկ ամենահոռետեսական սցենար նշվում է նավթի գնի աճը մինչև 100 դոլար մեկ բերելի դիմաց: Համաձայն այս սցենարի «Իսլամական պետությունը» հարձակվում է Մերձավոր Արևելքում նավթի ռազմավարական ենթակառուցվածքները վերահսկող երկրների վրա: Միաժամանակ Նիգերիայում, Ալժիրում և Վենեսուելայում ակտիվանում են տեղի զինյալները՝ այդ երկրներում առաջացնելով քաղաքական քաոս: ՕՊԵԿ-ի անդամ երկրները չեն հասցնում ավելացնել ածխաջրածինների արդյունահանումը, ինչի հետևանքով նավթի գինը բարելի դիմաց հասնում է մինչև 100 դոլարի: ԱՄՆ-ի Պահուստային դաշնային համակարգը ստիպված իջեցնում է առանցքային դրույքաչափը, իսկ Չինաստանում սկսվում է տնտեսական անկում: Արդյունքում միջուկային էներգետիկան և էներգիայի այլընտրանքային աղբյուրները զարգացում են ապրում:

Մեծ Բրիտանիայի ԵՄ կազմից դուրս գալը համարվում է երկրորդ ամենահոռետեսական սցենարը: Այսպես, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը մայիսին երկրում կանցկացնի ԵՄ կազմից դուրս գալու մասին արտահերթ հանրաքվե: Այդ ժամանակ արդեն նրա հեղինակությունը բավականին ընկած կլինի և նրան վարչապետ պաշտոնում կփոխարինի Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը: Խոշոր բանկերը և ֆինանսական հաստատությունները, ցանկանալով պահպանել ազատ առևտրի գոտում գտնվելու առավելությունները, կսկսեն գործարքները կատարել արտերկրում: Արդյունքում ֆունտը կարժեզրկվի: Միևնույն ժամանակ անկախության մասին նոր հանրաքվե անցկացնելու վերաբերյալ Շոտլանդիայի որոշման ֆոնին կարժեզրկվեն նաև պետական պարտատոմսերը:

Հոռետեսական երրորդ սցենարի համաձայն՝ Ռուսաստանի և Իրանի հաքերներն, ի պատասխան պատժամիջոցների, համատեղ հարձակում են իրականացնում ամերիկյան ֆինանսական սեկտորի վրա: Արդյունքում ամերիկյան ֆինանսական համակարգի նկատմամբ անվստահություն է ձևավորվում: Դոլարն արժեզրկվում է, փոխարենը բարձրանում է ոսկու գինը, խոշոր ներդրողներն էլ ներդրումներ են անում միայն անշարժ գույքի ոլորտում:

Ազգայնականության աճի հետևանքով ԵՄ փլուզումը համարվում է իրադարձությունների զարգացման չորրորդ վատագույն տարբերակը: Այսպես, եվրոպական քաղաքներում տեղի են ունենում փարիզյան ահաբեկչության սցենարով մի շարք ահաբեկչություններ: Միգրանտների աճող ներհոսքի ֆոնին այն ԵՄ-ում քաղաքական ճգնաժամ է առաջացնում: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ստիպված է լինում հրաժարական տալ, Ֆրանսիայում ամրապնդվում է Մարին Լը Պենի դիրքերը, ով պահանջում է ԵՄ ներսում փակել սահմանները: Գերմանական նոր իշխանությունների ճնշման տակ Հունաստանը դուրս է գալիս եվրոգոտուց, եվրոն արժեզրկվում է և միասնական արժույթի կիրառումը հայտնվում է վտանգի տակ:

Չինաստանում ռազմականացումը հաջորդ վատագույն սցենարն է. Չինաստանում տնտեսական ճգնաժամի ֆոնին սկսում են գործադուլներ, իշխանությունների՝ ներքաղաքական խնդիրներից բնակչության ուշադրութունը շեղելու քաղաքականության պատճառով երկիրը հայտնվում է ԱՄՆ-ի հետ Հարավչինական ծովում զինված հակամարտության նախաշեմին, ինչի արդյունքում ասիական բորսաները անկում են ապրում:

ԱՄՆ-ում ընտրությունների նախաշեմին Իսրայելի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին օդային հարվածներ հասցնելը համարվում է վեցերորդ վատագույն սցենարը, որը հավանական է համարվում 2016-ին: Դրա արդյուքնում ԱՄՆ-ի նախագահ է դառում խիստ ծայրահեղական գործիչ, ով չեղարկում է Իրանի հետ միջուկային գործարքը:

Պուտինի կողմից սիրիական ճգնաժամի կարգավորելը և ԻՊ դեմ կոալիցիա ձևավորելը ևս համարվում է իրադարձությունների զարգացման անցանկալի տարբերակ, քանի որ ԵՄ միգրանտերի հոսքի նվազման ֆոնին Մերկելը կհամաձայնի չեղարկել հակառուսական պատժամիջոցները: Ռուսաստանն, ամրապնդելով իր դիրքերը Մերձավոր Արևելքում, կզարգացնի  առևտրային հարաբերությունները Եվրոպայի հետ, ինչի արդյունքում ռուբլին կարժևորվի:

2016 թվականին անցանկալի զարգացումների տասնյակը եզրափակում են կլիմայի գլոբալ տաքացման, Լատինական Ամերիկայում քաղաքական ճգնաժամի և ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրվելու հնարավոր սցենարային զարգացումները:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: