ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիան Իսրայելից պահանջում է վերացնել Գազայի շրջափակումը

Թուրքիան Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման հնարավորություն չի տեսնում, քանի դեռ Իսրայելը չի վերացրել Գազայի հատվածի շրջափակումը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը, փոխանցում է BBC-ն: 

Ելույթ ունենալով մամլո ասուլիսում` Ռեջեփ Թայիփ Էրդողանի ներկայացուցիչը հավելել է, որ Թուրքիան կշարունակի մասնակցությունը իսրայելա-պաղեստինյան կարգավորման գործընթացում այնքան ժամանակ, մինչև որ կիրագործվի «երկու պետություն երկու ժողովուրդների համար» գաղափարը:

Քալինը դատապարտել է նաև իսրայելական իշխանությունների քաղաքականությունը պաղեստինցիների նկատմամբ` այն անվանելով «օկուպացիոն»:

Դեկտեմբերի կեսին Թուրքիան և Իսրայելը նախնական համաձայնագիր կնքեցին 2010 թվականին խզված դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: