ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19,274.04 դրամ ԱՐԾԱԹ - 245.04 դրամ ՊԼԱՏԻՆ - 12,963.84 դրամ

ՀՀ-ԱՄՆ 2015`անցում փոխշահավետ գործընկերության

Հայաստանի Հանրապետության բազմավեկտոր քաղաքականության իրականացման  համատեքստում կարևոր է Հայաստանի Հանրապետություն - Միացյալ Նահանգներ  շարունակական համագործակցությունը: Երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը խթանելու նպատակով 2015-ին իրականցվեցին մի շարք կարևոր քայլեր, որոնց  թիրախում տնտեսական ոլորտն էր: Փորձենք ամփոփել 2015-ին ԱՄՆ-ի և ՀՀ-ի միջև տնտեսական համագործակցությունը հետագա խթանելու և զարգացնելու նպատակով ձեռք բերված  հիմնական պայմանավորվածություններին:

Երկու երկրների միջև հարաբերությունների ինստիտուցիոնալ հենքը ամրապնդելու տեսակետից կարևոր էր «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև առևտրի և ներդրումների մասին շրջանակային համաձայնագրի» ստորագրումը, որով նախատեսվում է ստեղծել բարենպաստ պայմաններ ներդրումների և երկու երկրների միջև ապրանքաշրջանառության, առևտրի խրախուսման համար։

Կարևոր քայլ էր նաև պայմանագրի շրջանակներում Առևտրի և ներդրումների հայ-ամերիկյան խորհրդի ձևավորումը: Միացյալ խորհրդի ամենամյա հանդիպումների նպատակն է լինելու բացահայտել երկկողմ ներդրումների և առևտրի նոր ոլորտները և աշխատանքներ տանել դրանց զարգացման ու հնարավոր խոչընդոտների վերացման ուղղությամբ։ Հիմա արդեն, երբ ՀՀ հանդիսանում է Մաքսային Միության լիարժեք անդամ, ՀՀ-ում ներդրումներ իրականացումը կարող է շահավետ լինել ոչ միայն ՀՀ-ի, այլ նաև մեր Արևմտյան գործընկերների համար (ՀՀ կարող է վերջիններիս համար  կամուրջ դառնալ դեպի Մաքսայի Միության երկրների  խոշոր շուկաներ):

2015 թվականին ԱՄՆ-ի կողմից Հայաստանին տրամադրվեց նաև GSP Արտոնությունների ընդհանրացված համակարգից օգտվելու հնարավորություն, համաձայն որի` Հայաստանում արտադրված մի շարք ապրանքների համար զեղչված կամ 0-ական մաքսատուրքերով մուտք կապահովվի ԱՄՆ շուկա:

Փաստը, որ երկու երկրները կարևորում են հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված քայլեր շարունակականությունը, խոսում է ԱՄՆ-Հայաստանի կրկնակի հարկումը բացառելու  հնարավոր համաձայնագրի ուղղությամբ արդեն իսկ իրականացվող քայլերը:  Հարաբերությունների շարունակական զարգացման համատեքստում հնարավեր քայլեր կարելի է իրականացնել դատական, բժշկական, ռազմական և մի շարք այլ ոլորտներում:

Եթե փորձենք ամփոփել ապա պետք է փաստենք, որ 2015 տնտեսական համագործակցության ոլորտում իրականացվեցին կարևոր քայլեր, որոնք ինչպես ԱՄՆ նորանշանակ դեսպան Ռիչարդ Միլսն ինքը փաստեց, նպատակ ունեն   անցում կատարելու հիմնականում աջակցության ծրագրերի վրա հիմնված հարաբերություններից դեպի փոխադարձաբար խիստ շահավետ առևտրատնտեսական գործընկերության: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 68%
Քամի՝ 6.44 կմ/ժ
17 C°
 
17°  31° 
18.07.2018
21°  34° 
19.07.2018
Հարցում

Սպասվու՞մ է արդյոք լարվածություն ղարաբաղյան սահմանին: