ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիան աշխատավարձ կվճարի քրիստոնյա քահանաներին

Թուրքիայի մարդու իրավունքների պաշտպանը կանաչ լույս է տվել երկրի կրոնական հարցերով գլխավոր վարչությանը՝ Դիանեթին, քահանաների աշխատավարձ վճարել՝ այսպիսով բավարարելով Բոյաչըկոյի հայկական Սուրբ Երից Մանկանց եկեղեցու հիմնադրամի ղեկավար Նազարեթ Օղսահակյանի հայցը, գրում է Hurriyet Daily News-ը:

Մարդու իրավունքների գլխավոր պաշտպան Նիհաթ Օմերօղլուն՝  Հունական ուղղափառ պատրիարքության և Թուրքիայի հայկական պատրիարքության հակասական տեսակետներին, ներկայացրել է խորհրդատվական կարծիք, որում նա կոչ է արել այդ հարցի հետ կապված իրավական ակտերում փոփոխություն իրականացնել «վերացնելու անարդար վերաբերմունքը»:

Նշվում է, որ Օզսահակյանի հայցի քննության ժամանակ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը կարծիք է խնդրել Թուրքիայի գլխավոր րաբբիից, ասորի ուղղաբառ եկեղեցու մետրոպոլիտից, ինչպես նաև Հունական ուղղափառ եկեղեցու և Թուրքիայի հայկական եկեղեցու պատրիարքարաններից:

Պարզվում է, Թուրքիայի հայկական եկեղեցու պատրիարքարանին պետության կողմից եկեղեցու սպասավորներին աշխատավարձ վճարելու գաղափարը այդքան էլ դուր չի գալիս: Ըստ հունական ուղղափառ պատրիարքության՝ հայկական, ասորական և հրեական համայնքները կարծում են, որ եկեղեցում պաշտոնավարումը «հիերարխիկ և ավանդական կառուցվածքի առարկա է, և կառավարման կարգը պետք է իրականացվի քրիստոնեության և հուդայականության ոգու համաձայն»: Թուրքիայի հայկական պատրիարքությունում մասնավորապես նշել են, որ Հոգևոր խորհուրդը, հաշվի առնելով ավանդույթը, երբ եկեղեցու ծառաների աշխատավարձերը վճարվում են համայնքի անդամների կողմից, տեղին է համարում այդ ավանդույթի վերականգնումը: Ի տարբերություն հայկական պատրիարքարանի՝ Հունական ուղղափառ պատրիարքարանում կարծում են, որ պետության ֆինանսական օժանդակությունը պետք է ուղղակիորեն փոխանցվի իրենց կենտրոններին:

Նշենք, որ Անկարան մինչ օրս ճանաչում է երկրում միայն երեք կրոնական փոքրամասնությունների՝ հունական, հայկական և հրեական համայնքների առկայությունը, որոնք չեն գտնվում Թուրքիայի կրոնական հարցերով գլխավոր վարչության ենթակայության տակ: Մտավախություն կա, որ վերջինիս կողմից կրոնական փոքրամասնությունների եկեղեցական սպասավորներին աշխատավարձ վճարելը կարող է մեծացնել Դիանեթի միջամտությունը այդ համայնքների ներքին գործերին: Այժմ Դիանեթը իր ենթակայության տակ գտնվող 85 հազար մզկիթների համար մշակում է ամեն շաբաթվա քարոզը, վճարում է երկրի բոլոր իմամների աշխատավարձերը, որոնք ավելի շուտ դիտարկվում են որպես քաղաքացիական ծառայողներ և վերապատրաստվում են պետության կողմից:  

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: