ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ասիական տարածաշրջանը 2015-ին

Մեր մոլորակի արևելյան կիսագունդում 2015թ-ին բավական լարված էր: Բացի տարածաշրջանային ներքին խնդիրներից (Չինաստանի հեգեմոնության աճը, Հարավչինական ծովում մի քանի արշիպելագների պատկանելության վերաբերյալ վեճերը, սպառազինության մրցավազքը և այլն), գումարվել է նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից եկած սպառնալիքը, Ասիական տարածաշրջանում ակտիվացել են ԻՊ-ի հետ կապված արմատական իսլամիստական խմբավորումները:

Հարավչինական ծովում վիճելի արշիպելագների շուրջ իրավիճակը տարվա ընթացքում էական փոփոխություններ չի կրել: Այս հարցը մնում է որպես տարածաշրջանում անկայունության օջախ: Չինաստանը, Վիետնամը, Մալայզիան, Ֆիլիպինները և Բրունեյը վիճարկում են այս կղզիների պատկանելությունը, սակայն փաստորեն վերահսկում են այն նույն շրջաններն, ինչ 1980-ականների վերջին: Չինաստանը հայտարարում է ողջ Հարավչինական ծովի ավազանի նկատմամբ իր բացառիկ իրավունքների մասին և պատրաստ չէ ընդունել այս հարցով ոչ մի դատական վճիռ:

Ասիական տարածաշրջանում արմատական իսլամիստական խմբավորումների ակտիվացման կապակցությամբ Ճապոնիան և Ինդոնեզիան մի քանի համաձայնագիր են կնքել ծովում անվտանգության ապահովման վերաբերյալ: Սակայն, այս համագործակցությունն ավելի շատ այլ նպատակ է հետապնդում. հակազդել տարածաշրջանում չինական նավատորմի և ՉԺՀ ազդեցության գնալով աճող հզորությանը: Նշենք, որ Ճապոնիան իր դժգոհությունն էր հայտնել առ այն, որ չինական ընկերությունները սկսել են գազ արդյունահանել Հարավչինական ծովի վիճելի տարածքներում:

Հարավային Կորեայի իշխանությունները որոշել են ահաբեկչության դեմ պայքարի մասին օրենք ընդունել, ինչի բացակայությունը երկրին թույլ չի տալիս այս ոլորտում համագործակցել համաշխարհային հանրության հետ և տեղեկատվություն փոխանակել օտարերկրյա հետախուզությունների հետ:

Իսկ Փհենյանը կոչ է արել քանդել Հյուսիսային և Հարավային Կորեաները բաժանող 240 կիլոմետրանոց պատը, ինչը «կարևոր նշանակություն կունենա ազգի վերամիավորման համար և հիանալի հեռանկարներ կբացի Հյուսիսարևելյան Ասիայում տնտեսական համագործակցության հետագա ընդլայնման համար»: Բացի այդ, ԿԺԴՀ իշխանությունները փորձ են արել սկսել ԱՄՆ-ի հետ խաղաղության պայմանագիր կնքելու մասին բանակցային գործընթացը, սակայն ի պատասխան Վաշինգտոնն ասել է, որ դրանում շահագրգռված չէ:

Պակիստանը շարունակում է ավելացնել իր միջուկային զինանոցը Հնդկաստանից պաշտպանվելու համար, և մոտակա 5-10 տարվա ընթացքում իր զինանոցով առաջ կանցնի Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից և Չինաստանից՝ զիջելով միայն Ռուսաստանին և ԱՄՆ-ին: Նշենք, նաև, որ Պակիստանը մտավ ահաբեկչության դեմ պայքարի համար ստեղծված նոր իսլամական ռազմական դաշինքի մեջ, որը ղեկավարում է Սաուդյան Արաբիան:

Այս տարի Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ դարձան Հնդկաստանը և Պակիստանը; ուժի մեջ մտավ Ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը ԵԱՏՄ և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: