ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գրանցվել է խոզի գրիպից մահացության ևս 2 դեպք

Գրիպի և սուր շնչառական վարակների դեպքերի ակտիվացման օրերին հիվանդանոցային ծառայության մասնագետների ուժերն առավել կենտրոնացած են ուշ դիմելիության և ուղեկցող հիվանդություններով պայմանավորված ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդների բուժման վարման ուղղությամբ. տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։  Այս օրերին հանրապետության առաջատար և գլխավոր մասնագետների մասնակցությամբ բազմաթիվ կոնսիլիումներ են կազմակերպվում։ Ցավոք, ոչ միշտ է հնարավոր լինում հասնել արդյունքի։

Տեղեկացնում ենք, որ, չնայած վերակենդանացման բաժանմունքների մասնագետների գրեթե տասնօրյա տքնաջան պայքարին, կիրակի արձանագրվել է H1N1 վարակով երկու հիվանդի մահ, որոնք բժշկական կենտրոն են ընդունվել հունվարի 9-ին` ուշացած, ծայրահեղ ծանր վիճակում, երկկողմանի թոքաբորբով։ Երկուսին էլ անմիջապես միացվել է արհեստական շնչառության սարք։ Նրանցից մեկն ունեցել է նաև սիրտթոքային ծանր անբավարարություն։

Նշենք, որ վերջին 6 տարում` 2009-2014թթ., Հայաստանում յուրաքանչյուր տարի գրանցվել է թոքաբորբով պայմանավորված 450-500 մահվան դեպք, որի զգալի մասը ձմռան ամիսներին` պայմանավորված սեզոնային գրիպի բարձրացման հետ։ Այս տարի նախարարության բազմաթիվ հորդորների շնորհիվ բարձրացել է մարդկանց զգոնությունը, և հատկապես վերջին օրերին մարդիկ սկսել են բժշկական օգնության դիմել հիվանդության ավելի վաղ շրջանում։ Պայմանավորված այն հանգամանքով, որ գրիպը հակում ունի որպես բարդություն ծանր ընթացքով թոքաբորբ առաջացնելու` առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում են գտնվում բոլոր հիվանդները:
Այսօրվա դրությամբ թոքաբորբով ծանր վիճակում գտնվող 7 հիվանդի միացված է արհեստական շնչառության սարք։ Բժիշկները շարունակում են պայքարել նրանց կյանքի համար:
Հիշեցնենք, որ հունվարի 15-ին գրանցել էր H1N1 վարակի 14-րդ դեպքը։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 19%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    19 C°
     
    21°   
    19.05.2024
    22°   
    20.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: