Ալիևի կողմից վերահսկողության կորուստը հաստատող երկու ցուցիչ
Նավթի համաշխարհային գների անկումը հարևան Ադրբեջանում ստեղծել է բավական բարդ իրավիճակ: Ալիևյան կլանը, կարծես, աստիճանաբար կորցնում է վերահսկողությունը գործընթացների նկատմամբ: Հայտարարվող բարեփոխումները, հաստատվող սահմանափակումներն ավելի շատ կրում են ֆորմալ բնույթ և նպատակ ունեն հասարակ ադրբեջանցիների մոտ ստեղծել իմիտացիա, թե իշխանությունները փորձում են փրկել դրությունը: Իրականում, իշխանություններն ի վիճակի չեն փրկել իրավիճակը, քանզի տնտեսական ինստիտուտները կայացած չեն և առավել ևս պատրաստ չէին ադրբեջանական տնտեսությունը սնող նավթի նման գնանկման: Ավելին, տարիներ շարունակ բնակչությանը խաբելով տարածաշրջանի հզորագույն տնտեսության միֆով, Ալիևն այսօր ընկել է սեփական թակարդը, քանզի չի կարողանում վերահսկել ո՛չ մանաթի արժեզրկումը, ո՛չ շարունակվող գնաճը:
Ադրբեջանում իրավիճակի բարդության ողջ պատկերը ստանալու համար բավարար է ուշադրություն դարձնել երկու կարևոր հանգամանքի.
-
Ողջ երկրի տարածքում տեղի են ունենում ինքնաբուխ բազմամարդ բողոքի ակցիաներ: Այն, որ Ադրբեջանի նման ավտորիտար երկրում, որտեղ խոսքի ազատության ցանկացած դրսևորում խստորեն պատժվում է, հասարակ բնակչությունը ոտքի է կանգնել՝ բողոքելու գների աճից, միլիարդավոր դոլարների վատնումից, սխալ տնտեսական քաղաքականությունից, արդեն իսկ ցույց է տալիս, թե որքան է իրավիճակն անմխիթար: Բացի այդ, այն հանգամանքը, որ Ադրբեջանի գրեթե բոլոր խոշոր քաղաքներում բռնկված ցույցերը կազմակերպվել չեն որևէ քաղաքական ուժի կողմից, այլ հիմնականում իրենցից ներկայացնում են քաղաքացիական անհնազանություն, Բաքվի իշխանությունների համար ավելի է բարդացնում դրանց ճնշման հնարավարությունը:
-
Ադրբեջանական մամուլի նկատմամբ ևս վերահսկողությունը թուլացել է: Ադրբեջանական որոշ լրատվականներ, խախտելով իշխանության հասցեին հնչող քննադատությունների խլեցման տարիների ավանդույթը, սկսել են բավական ակտիվ լուսաբանել ադրբեջանական քաղաքներում ընթացող սոցիալական դժգոհությունները, իշխանությունների հասցին հնչող քննադատությունը:
Հատկանշական է, որ իրավիճակն այնքան է բարդացել, որ Ալիևն արդեն չի կարողանում օգտագործել իր ավանդական խաղաքարտը՝ պատերազմի սպառնալիքը: Եթե նախկինում տարաբնույթ դժգոհությունների, սոցիալական լարվածության ժամանակ Ալիևը հանրության ուշադրությունը շեղում էր Հայաստանի և Արցախի հետ սահմաններին լարվածության մեծացմամբ՝ ստեղծելով պատերազմի վերսկսման վտանգի իմիտացիա, ապա այսօր հազիվ թե հաջողվի նման կերպ զսպել զայրացած և աղքատացող ադրբեջանական հասարակությանը:
Ինչպես սկզբում նշեցինք, Ադրբեջանում իրավիճակը բավական բարդ և բացի այդ անկանխատեսելի՝ անգամ Ալիևի ճակատագրի առումով:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ