Չինաստան. մերձավորարևելյան նոր ռազմավարություն
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Սի Ծինփինն այսօր պաշտոնական երկօրյա այցով ժամանում է Իրան: Սա Չինաստանի ղեկավարի հունվարի 19-ից սկսված մերձավորարևելյան շրջագայություն վերջին կանգառն է: Սի Ծինփինն արդեն հասցրել է այցելել Սաուդյան Արաբիա և Եգիպտոս: Չինաստանի թիրախը էներգետիկան և անվտանգությունն է:
Չինաստանի ղեկավարը հանդիպելու է Իրանի նախագահ Հասան Ռոհանիին: Ինչպես հայտնում է RIA Novosti գործակալությունը, հանդիպման արդյունքում մի շարք համաձայնագրեր են կնքվելու երկկողմ համագործակցության խորացման շուրջ: Սի Ծինփինը հայտնել է, որ Չինաստանը պատրաստ է ամրապնդել Իրանի հետ համագործակցությունը ճանապարհների, երկաթուղիների շինարարության և հեռահաղորդակցության ոլորտում: Չինաստանի արտգործնախարարն, իր հերթին, նշել է, որ Չինաստանը բոլոր միջոցներով աջակցելու է իր ընկերությունների մասնակցությանը խոշոր էներգետիկ ծրագրերում: Լրատվամիջոցների տեղեկություններով` կողմերը մտադիր են համաձայնագիր ստորագրել Իրանում Չինաստանի կողմից երկու ատոմակայանների կառուցման մասին:
Նշենք, որ էներգետիկան Իրան-Չինաստան համագործակցության կարևորագույն տարրերից մեկն է: Չինաստանը ձեռք է բերում Իրանի կողմից արտահանվող նավթի շուրջ 40%-ը: Ավելի քան 100 չինական ընկերություն ներկայացուցչություն ունի Իրանում:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սի Ծինփինն առաջին համաշխարհային ղեկավարն է, որը պատժամիջոցների չեղարկումից հետո այցելում է Իրան՝ վերլուծաբանները կանխատեսում են, որ նա նպատակ ունի նոր մակարդակի բարձրացնել Իրան-Չինաստան հարաբերությունները՝ առաջ անցնելով հնարավոր մրցակիցներից: International Crisis Group-ի մասնագետների կարծիքով՝ այցի ժամանակը պատահաբար չի ընտրվել և դրա նպատակն է պահպանել Չինաստանի գերակա դիրքերն իրանական շուկայում, իսկ Bloobmerg-ի կարծիքով Իրանը դառնալու է Մերձավոր Արևելքում Չինաստանի գլխավոր գործընկերը:
Չինաստանի նախագահը բավական արդյունավետ հանդիպումներ է ունեցել նաև մերձավորարևելյան մյուս երկու առանցքային երկրներում՝ Եգիպտոսում և Սաուդյան Արաբիայում: Աբդել Ֆաթթահ Աս-Սիսիի հետ հանդիպման ժամանակ ղեկավարները հայտարարել են երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունները ամուր ռազմավարական գործընկերության մակարդակ բարձրացնելու մասին: Էներգետիկ, արդյունաբերական, առևտրային, բանկային և այլ ոլորտներում ստորագրված համաձայնագրերի իրագործման արդյունքում եգիպտական տնտեսության մեջ ներդրումների ընդհանուր ծավալը կազմելու է շուրջ 15 միլիարդ ԱՄՆ դոլար: Միայն Սուեզի ջրանցքի հունի զարգացման նախագծում Չինաստանը մտադիր է 2.5 միլիարդ ԱՄՆ դոլար ներդնել, նշում է RIA Novosti-ն:
Հատկանշական է, որ Սի Ծինփինի մերձավորարևելյան շրջագայության նախօրեին Չինաստանի կառավարությունը երկրի պատմության մեջ առաջին անգամ փաստաթուղթ է հրապարակել՝ արաբական աշխարհի հետ ռազմավարական հարաբերությունների մասին: Չինաստանն, ըստ էության, պատրաստակամություն է հայտնում համակողմանիորեն ամրապնդել հարաբերություններն արաբական երկրների հետ:
Չինաստանի նման ակտիվությունն առիթ է տվել արևմտյան վերլուծաբաններին պնդելու, թե ՉԺՀ-ն փորձում է փոխարինել Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում, լրացնել տարածաշրջանում առաջացած քաղաքական վակումը: Իրականում, ավելի իրատեսական է այն պնդումը, որ Չինաստանի համար մերձավորարևելյան տարածաշրջանը ռազմավարական նշանակություն ունի էներգետիկ ռեսուրսների պատճառով: Հետևաբար, Չինաստանը մեծապես շահագրգռված է այս տարածաշրջանի կայունությամբ, և նրա բոլոր քայլերը հենց այս նպատակի իրագործմանն են ուղղված:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ