ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ալիևյան կլանի դեմ սպառնալիքն իրական է դառնում

Ադրբեջանում տնտեսական ճգնաժամը 10 տոկոսով պայմանավորված է նավթի գների անկումով, իսկ մնացած 90 տոկոսը վատ կառավարման արդյունք է, կարծում է ընդդիմադիր Ադրբեջանի Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սարդար Ջալալօղլուն: «Սա ոչ միայն տնտեսական, այլ նաև համակարգային ճգնաժամ է: Քիչ հավանական է, որ կառավարությունը, որը առաջացրել է այս ճգնաժամը, կկարողանա հաղթահարել այն», - նշել է Ջալալօղլուն՝ նախօրեին կուսակցության շտաբում կայացած երկրի տնտեսական խնդիրների վերաբերյալ քննարկումների ժամանակ: Ինչպես տեղեկացնում է contact.az-ը, այդ քննարկումներին մասնակցել են ընդդիմադիր կուսակցությունների, քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների մոտ 200 ներկայացուցիչ:

«Պատճառները պարզ են: Երկիրը խոր ճգնաժամ է ապրում երկրի հարստությունների ավազակապետական իշխանությունների կողմից թալանի հետևանքով: Պետք է կառավարությունից պատասխան պահանջենք», - նշել է Ժողովրդական կուսակցության ղեկավար Փանախ Հուսեյնը: Ադրբեջանի նախկին գլխավոր դատախազ Իհթիյար Շիրինի կարծիքով երկրում տնտեսական ճգնաժամի պատճառը միլիարդավոր միջոցների երկրից դուրս հանումն է: «Դա ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլ նաև քրեական բույթի հարց է», - նշել է Շիրինը՝ իշխանություններին կոչ անելով ժողովրդի հետ խոսել ոչ թե սպառնալիքների լեզվով, այլ փորձել ընդհանուր լեզու գտնել վերջինիս հետ:

Սակայն, ինչպես ցույց են տալիս մանաթի արժեզրկման և գնաճի դեմ բողոքի վերջին ակցիաների մասնակիցների ձերբակալությունները, իշխանությունները չեն ցանկանում երկխոսություն սկսել ժողովրդի հետ: Ադրբեջանի իշխանությունները նույնիսկ նման պայթյունավտանգ իրավիճակում չեն ցանկանում փոխել իրենց մարտավարությունը սեփական ժողովրդի նկատմամբ: Ընդդիմության այս քննադատությունը ևս դժվար թե աննկատ անցնի Բաքվի իշխանությունների համար:  Իհարկե, կարճաժամկետ հեռանկարում իշխանությունների նման պահվածքն իրեն արդարացնում է. բողոքի զանգվածային ակցիաները ճնշվել են, սակայն ժողովրդի դժգոհությունը դեռ պահպանվում է, այն ուղղակի արտահայտվում է մեկ ուրիշ ձևով: Այսպես, նախօրեին մի խումբ անհայտ անձիք քարեր է նետել Բաքու ուղևորվող գնացքներից մեկի ուղղությամբ, ինչի հետևանքով 6 մարդ է տուժել:

Իսկ Ժողովրդի մոտ նման տրամադրությունների առկայությունը և ընդդիմության միավորումն արդեն իրական սպառնալիք է Բաքվի իշխանությունների համար:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: