Ալիևյան կլանի դեմ սպառնալիքն իրական է դառնում
Ադրբեջանում տնտեսական ճգնաժամը 10 տոկոսով պայմանավորված է նավթի գների անկումով, իսկ մնացած 90 տոկոսը վատ կառավարման արդյունք է, կարծում է ընդդիմադիր Ադրբեջանի Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սարդար Ջալալօղլուն: «Սա ոչ միայն տնտեսական, այլ նաև համակարգային ճգնաժամ է: Քիչ հավանական է, որ կառավարությունը, որը առաջացրել է այս ճգնաժամը, կկարողանա հաղթահարել այն», - նշել է Ջալալօղլուն՝ նախօրեին կուսակցության շտաբում կայացած երկրի տնտեսական խնդիրների վերաբերյալ քննարկումների ժամանակ: Ինչպես տեղեկացնում է contact.az-ը, այդ քննարկումներին մասնակցել են ընդդիմադիր կուսակցությունների, քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների մոտ 200 ներկայացուցիչ:
«Պատճառները պարզ են: Երկիրը խոր ճգնաժամ է ապրում երկրի հարստությունների ավազակապետական իշխանությունների կողմից թալանի հետևանքով: Պետք է կառավարությունից պատասխան պահանջենք», - նշել է Ժողովրդական կուսակցության ղեկավար Փանախ Հուսեյնը: Ադրբեջանի նախկին գլխավոր դատախազ Իհթիյար Շիրինի կարծիքով երկրում տնտեսական ճգնաժամի պատճառը միլիարդավոր միջոցների երկրից դուրս հանումն է: «Դա ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլ նաև քրեական բույթի հարց է», - նշել է Շիրինը՝ իշխանություններին կոչ անելով ժողովրդի հետ խոսել ոչ թե սպառնալիքների լեզվով, այլ փորձել ընդհանուր լեզու գտնել վերջինիս հետ:
Սակայն, ինչպես ցույց են տալիս մանաթի արժեզրկման և գնաճի դեմ բողոքի վերջին ակցիաների մասնակիցների ձերբակալությունները, իշխանությունները չեն ցանկանում երկխոսություն սկսել ժողովրդի հետ: Ադրբեջանի իշխանությունները նույնիսկ նման պայթյունավտանգ իրավիճակում չեն ցանկանում փոխել իրենց մարտավարությունը սեփական ժողովրդի նկատմամբ: Ընդդիմության այս քննադատությունը ևս դժվար թե աննկատ անցնի Բաքվի իշխանությունների համար: Իհարկե, կարճաժամկետ հեռանկարում իշխանությունների նման պահվածքն իրեն արդարացնում է. բողոքի զանգվածային ակցիաները ճնշվել են, սակայն ժողովրդի դժգոհությունը դեռ պահպանվում է, այն ուղղակի արտահայտվում է մեկ ուրիշ ձևով: Այսպես, նախօրեին մի խումբ անհայտ անձիք քարեր է նետել Բաքու ուղևորվող գնացքներից մեկի ուղղությամբ, ինչի հետևանքով 6 մարդ է տուժել:
Իսկ Ժողովրդի մոտ նման տրամադրությունների առկայությունը և ընդդիմության միավորումն արդեն իրական սպառնալիք է Բաքվի իշխանությունների համար:
այլ նյութեր այս թեմայով
- Խոշորացույց․ Բաքվի՝ ժողովրդավար ու խաղաղասեր լինելու իմիտացիան «Խոշորացույց» հաղորդման շրջանակներում անդրադարձել ենք Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության, վերջին...
- Բաքվում բողոքի համր ցույց է Ձերբակալվել է երկու ակտիվիստ։
- «Բումերանգի էֆեկտը սպառնում է հարվածել ռեժիմին». Ադրբեջանում ակտիվանում է ընդդիմությունը Հունվարի 19-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում բազմահազարանոց ցույց է կազմակերպվել՝ Մեհման Հուսեյնովին ու մյուս...
- 2018-ին Ադրբեջանում անակնկալների պակաս չզգացվեց Ադրբեջանի և Եվրոպայի հարաբերությունները բազմաշերտ են` դրանք շահավետ տնտեսական և դժվար քաղաքական հարաբերություններ...
- Ադրբեջանում արգելափակվել է az24saat.org կայքը Ադրբեջանում խոսքի ազատությունն ու մամուլը գտնվում են ճնշումների տակ:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ