ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 20,216.75 դրամ ԱՐԾԱԹ - 265.75 դրամ ՊԼԱՏԻՆ - 14,106.34 դրամ

ԵԽԽՎ ադրբեջանամետ զեկույցները՝ որպես ՀՀ-ԵԽ հարաբերությունների նոր հանգրվան

ԵԽԽՎ օրակարգում ընդունված հակահայկական զեկույցները որքան էլ իրենց բնույթով լինեն բացասական, այնուամենայնիվ, կարող են Հայաստանի, ԵԽԽՎ-ի  և ընդհանրապես Եվրոպայի խորհրդի համար հարաբերությունների վերամեկնարկի նոր հանգրվան դառնալ: Սակայն, այս հանգրվանին հասնելու համար թե՛ ԵԽ-ն և թե՛ ՀՀ-ն պետք է կարողանան ադեկվատ պատասխան տալ շրջանառվող զեկույցներին և դրանց հետևանքով ստեղծված ներկայիս իրավիճակին՝ անկախ քվեարկության ելքից: Իսկ ո՞րը պետք է լինի կողմերից յուրաքանչյուրի ադեկվատ պատասխանը:

Հայաստանի Հանրապետությունը (լինի դա թե՛ իշխանության և թե՛ հասարակության մակարդակով) պետք է ամեն կերպ խուսափի Հայաստանի և ԵԽԽՎ-ի (առավել վատագույն դեպքում ԵԽ-ի և ընդհանրապես եվրոպական ուղղության միջև)  արհեստական պատնեշներ կառուցելուց  և  ԵԽ տարբեր մարմինների գործունեության  թերություններին արձագանքի ոչ թե հարևանի, այլ տան լիիրավ անդամի դիրքերից: ՀՀ նման դիրքորոշումը կարող է առավել առարկայական դառնալ, եթե վերջինս, օրինակ,  հիմնվելով առկա թերությունների վրա՝ հանդես գա որպես ԵԽ-ի համագործակցության տարբեր ձևաչափերում (լինի դա Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեում, Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսում և այլն ) բարեփոխումներ իրականացնելու առաջարկով:

Ինչ վերաբերում է ԵԽԽՎ-ի և ընդհանրապես Եվրոպայի խորհրդի կողմից տրվող ադեկվատ պատասխանին, ապա վերջինս խնդիր ունի վերականգնելու միջազգային հարթակներում իր հեղինակությունը և նախևառաջ հենց իր անդամներին ապացուցելու, որ ԵԽ որևէ մարմին չի կարող դեմ դուրս գալ եվրոպական հիմնարար արժեքներին (ինչպես օրինակ, խոսքի և կամընտրանքի ազատության)՝ տուրք տալով  իր որոշ պատգամավորների անձնական շահերին: Սա անելու համար ԵԽԽՎ նույնպես կարող է դիմել առարկայական քայլի և օրինակ, Արցախի ժողովրդին հնարավորություն տալ (ինչպես դա արել է Հյուսիսային Կիպրոսի և Կոսովոյի դեպքում) առնվազն մասնակցել սեփական ճակատագրին վերաբերող զեկույցների քննարկմանը:

Ամփոփելով կարող ենք նշել, որ այժմ ԵԽ-ն ընդհանրապես և Հայաստանի Հանրապետությունը, մասնավորապես, խնդիր ունեն կառուցողական արձագանքել ստեղծված բարդ իրավիճակին, ինչն առավել քան հավանական է, եթե հաշվի առնենք ՀՀ-ԵԽ համագործակցության երկար տարիների փորձը: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 39%
Քամի՝ 6.44 կմ/ժ
26 C°
 
18°  28° 
22.06.2018
18°  29° 
23.06.2018
Հարցում

Սպասվու՞մ է արդյոք լարվածություն ղարաբաղյան սահմանին: