Ադրբեջանի Հաջիգաբուլի շրջանում տեղի է ունեցել Ախթարմա-Փաշալի հրաբխի ժայթքումը։
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, այդ մասին հաղորդել են շրջանի իշխանությունները։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ժայթքումը տեղի է ունեցել այսօր գիշերը ժամը 03։00-ին ու շարունակվել մինչ առավոտ։
Հրաբուխը, որի ժայթքումը տեղի է ունեցել Ուդուլու գյուղի տարածքում, Ադրբեջանի խոշորագույն հրաբուխներից մեկն է։ Ախթարմա-Փաշալին գտնվում է Շիրվան քաղաքից 35 կմ հարավ-արևելք։
Հրաբխից բարձրացող 30-35 մետր բարձրությամբ կրակին հնարավոր է եղել հետևել հարակից տարածքներից։
16:17
16:16
16:11
16:10
16:00
15:30
15:10
14:54
14:46
12:00
11:30
11:03
10:43
10:07
09:38
20:26
19:54
15:25
13:16
12:25օրվա
շաբաթվա
ամսվա