ԵՐԵՎԱՆ 29 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիան վախենում է Սիրիայի քրդերից

kommersant.ru

Սիրիայի քրդերին չեն հրավիրել Ժնևում կայանալիք բանակցություններին Թուրքիայի կողմից գործադրված ճնշման և վերջինիս՝ սիրիական հակամարտությունը կարգավորելու ցանկության բացակայության պատճառով: Այս մասին հայտնել է Ֆրանսիայի  քրդական Դեմոկրատական կուսակցության նախագահ Խալեդ Իսանը Sputnik գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ:

Նրա խոսքերով՝ Թուրքիան գիտի, որ քրդերն ունեն ժողովրդավարական նախագիծ, տարածքը երեք անգամ ավելի մեծ է Լիբանանի տարածքից, նրանք իրենցից ներկայացնում են մեծ ուժ, որը ցույց  են տվել ահաբեկչության դեմ պայքարելով:

Նա նաև  հավելել է, որ Սիրիայի քրդերի աշխարհիկ ժողովրդավարական նախագիծը վախեցնում է Թուրքիային, ինչպես նաև Սաուդյան Արաբիային և Կատարին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Մենք ձգտում են լուծել ճգնաժամը, մասնակցում ենք բանակցություններին, սակայն իրավիճակն այնպիսին է, որ գնդակը գտնվում է տարածաշրջանային և միջազգային ուժերի ձեռքում: Եթե նրանք լուրջ վերաբերեն ճգնաժամի լուծմանը, ապա մեզ չէին բացառի», - ասել է Իսան:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 16%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    29 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  16° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: