ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վրացական «կողմ»-ը ԵԽԽՎ հակահայկական նախագծերին

Հունվարի 26-ին ԵԽԽՎ-ում կայացան երկու հակահայկական բանաձևերի նախագծերի (Ռ․ Ուոլթերի հեղինակած «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» և Մ․Մարկովիչի՝ «Ադրբեջանի սահմանամերձ շրջաններում բնակիչները միտումնավոր ջրազրկվել են»)  վերաբերյալ քվեարկությունները: Ինչպես հայտնի է, քվեարկության արդյունքում հաջողվեց տապալել Ուոլթերի բանաձևը, որն իր կշռով և հնարավոր բացասական հետևանքներով շատ ավելի արժեքավոր էր Ալիևի համար, քան Սարսանգի վերաբերյալ նախագիծը:

Չնայած քվաերկությանն ընդառաջ կատարված աշխատանքներին, բուն քվեարկության վերաբերյալ կան բավական տարբեր մեկնաբանություններ: Կցանկանայի ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ տարբեր երկրների խորհրդարանականների քվեարկությունն, ըստ էության, հանդիսանում է Հայաստանի հետ հարաբերությունների որոշակի ցուցիչ: Հայտնի է, որ ԵԽԽՎ խորհրդարանականները չեն ներկայացնում իրենց պետությունների պաշտոնական դիրքորոշումներն, այնուամենայնիվ, պնդել, թե այդ պատգամավորները քվեարկելիս որևէ կերպ հաշվի չեն առնում սեփական պետության (կամ անգամ կուսակցության) արտաքին քաղաքական առաջնահերթությունները,  միանշանակ սխալ կլիներ: Ուստի, կարելի է եզրակացնել, որ ցանկացած երկրի ԵԽԽՎ խորհրդարանականի քվեարկությունն այս կամ այն չափով որոշակի պատկեր է արտացոլում՝ Հայաստանի հետ տվյալ պետության հարաբերությունների հետ կապված:

Այս առումով կցանկանայի առանձին անդրադառնալ մեր դարավոր հարևան Վրաստանի ԵԽԽՎ պատվիրակության քվեարկությանը: Նստաշրջանի երկրորդ օրը Վրաստանի 5 հոգանոց պատվիրակությունից քվեարկությանը ներկայացել էին 3 պատգամավոր՝ պատվիրակության ղեկավար Թեդո Ջափարիձեն (Վրացական երազանք), Գիորգի Կանդելակին (Միացյալ ազգային շարժում), Իրակլի Չիկովանին (Ազատ դեմոկրատներ): Վրացի 3 պատգամավորներն էլ կողմ էին քվեարկել և՛ Ուոլթերի, և՛ Մարկովիչի բանաձևերին:

Նման քվեարկությունն ավելի քան խոսուն է: Այն, որ Վրաստանն Ադրբեջանի հետ ունի բավական սերտ տնտեսական հարաբերություններ, կարծում եմ, ոչ-ոքի համար գաղտնիք չէ, սակայն, երբ այդ հարաբերությունները գերակա են դասվում մյուս հարևան Հայաստանի հետ հարաբերություններից, դա, մեղմ ասած, նորմալ չէ: Հաշվի առնելով մի շարք իրողություններ՝ միևնույն ժամանակ միամտություն կլիներ ակնկալել նաև հայամետ դիրքորոշում վրացի 3 պատգամավորի կողմից: Սակայն, Վրաստանը, որ պարբերաբար բարձրաձայնում է տարածաշրջանում խաղաղության ամրապնդման անհրաժեշտության մասին, անգամ չփորձեց հարաբերականորեն չեզոք դիրքորոշում որդեգրել (օրինակ ձեռնպահ կամ ձայների այլ հարաբերակցությամբ քվեարկելով) տվյալ խնդրի հետ կապված և իր «հավատարմությունը» հայտնեց Ալիևին :

Ցավոք, սա հարևան վրացիների կողմից  «անտրամաբանական» քվեարկության միակ օրինակը չէ ինչպես ԵԽԽՎ-ում, այնպես էլ այլ միջազգային կառույցներում, և դա, բնականաբար, մտածելու տեղիք է տալիս:

Անշուշտ, Թբիլիսիի նման պահվածքը պետք է դառնա լուրջ հետևություններ կատարելու պատճառ: Քանի դեռ Վրաստանը չի սովորել չեզոքություն (գոնե հարաբերական) պահպանել իր տարածաշրջանային քաղաքականության շրջանակներում, ճիշտ կլինի չզարմանալ նաև տարբեր կառույցներում ՀՀ ներկայացուցիչների ոչ վրացամետ դիրքորոշումներից …


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: