ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Երբ Հայոց բանակ ասելիս հպարտությունդ չես կարողանում զսպել…

«Սպա դառնալը հայրենասիրության իրագործման լավագույն տարբերակն էր ինձ համար», - հուզմունքը զսպելով՝ պատմում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի չորրորդ կուրսի ուսանող Տիգրան Ղազարյանը: Ծնունդով Գառնիից երիտասարդը վստահ է՝ «Տարածաշրջանում ամենամարտունակ բանակը մերն է»:

«Պապիկս խորհրդային բանակի զինվորական էր: Կյանքիս առաջին օրերից հենց իրենից եմ լսել հայրենիք, հայրենասիրություն գաղափարները: Տարիքի հետ հասկացա, որ Հայրենիքին իմ նվիրվածությունն արտահայտելու համար պետք է դառնամ նրա սահմանների պաշտպան», - պատմում է Տիգրանը: Իսկ ինչո՞ւ հենց ինժեներ-սակրավոր հարցին Տիգրանը պատասխանում է. «Կրկին պապիկիս հետ է կապված: Նա վիրավորվել է ականի պայթյունից, և ես որոշեցի այս բնագավառում կատարելության հասցնել իմ գիտելիքները»:

Իր ապագան Տիգրանը հստակ է տեսնում. «Հույս ունեմ՝ առաջին զինվորական կոչումս ստանալուց հետո ծառայությունս շարունակել առաջնագծի զորամասերից որևէ մեկում»:

«Տեսնելով ներկան՝ ես ապագան ավելի լավ եմ պատերացնում: Համոզված եմ՝ տարածաշրջանում լավագույն բանակը մերն է լինելու», - հպարտությամբ խոսում է Տիգրանը՝ անփորձանք ծառայություն մաղթելով բոլոր զինվորներին:

«Անհնար է նկարագրել, թե ինչ մարտական ոգի է տիրում Հայոց բանակում: Վստահեցնում եմ, որ եթե հարկ լինի, բոլորս էլ պատրաստ ենք մինչև արյան վերջին կաթիլը մարտնչել Հայրենիքի համար»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    11.03.2025
       
    12.03.2025
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: