ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Forbes. 2015թ-ին Սամվել Կարապետյանն անշարժ գույքով վաստակել է 610 մլն դոլար

Forbes-ի տվյալներով՝ ՌԴ անշարժ գույքի «արքաների» նոր վարկանիշում «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել կարապետյանը հայտնվել է երրորդ հորիզոնականում:

Ըստ պարբերականի՝ գործարարի եկամուտը անշարժ գույքի ոլորտում 2015-ին կազմել է մոտ 610 մլն դոլար: Հանդեսը նշում է, որ Կարապետյանին է պատկանում 925 300 քմ առևտրային տարածք, 48 400 քմ գրասենյակային տարածք, 48 000 քմ պահեստային տարածք և 1157 հյուրանոցային համար:

Խոսելով ընկերության ծրագրերի մասին՝ Forbes-ը, մասնավորապես, գրում է, որ «Իզվեստիա» թերթի և հրատարակչության հին շենքերի տեղում «Տաշիրը» կկառուցի 120 000 քմ բնակելի և առևտային տարածքներ: «Ապագա բնակելի թաղամասի 40% կդառնա նախագահի գործերի վարչության սեփականությունը, մնացածը կլինի «Տաշիրի» սեփականությունը»,-նշում է պարբերականը:

Վարկանիշի առաջին տեղում են գործարարներ Զարահ Իլիևն ու Գոդ Նիսանովը (1.15 մլրդ դոլար), երկրորդում` IKEA-ի սեփականատեր Ինգվար Կամպրադը (680 մլն դոլար):


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: