ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բաքուն կրկին ստիպված դիմում է սահմանային լարվածության աճի

Ցավոք, վերջին օրերին սահմաններին լարվածությունն էլ ավելի է աճել: Ադրբեջանական կողմից կրկին կրակոցներ են հնչել խաղաղ բնակիչների ուղղությամբ՝ Բերքաբեր գյուղի վրա: Սա արդեն բավականին երկար ժամանակ Ադրբեջանի կողմից որդեգրված քաղաքականություն է, որին այդ երկրի իշխանությունները դիմում են ամեն անգամ, երբ կարիք կա երկրի ներսում տեղի ունեցող որևէ բան քողարկել կամ որևէ մեկին ուղղված բողոքն ու դժգոհությունն արտահայտել:

Այս անգամ ևս Ադրբեջանը սահմանների լարվածությունն ուժեղացնելու իր «դրդապատճառներն» ուներ: Դրանցից մեկը երկրում սոցիալ-տնտեսական բավականին բարդ իրավիճակն է: Նավթի գների անկում, գնաճ, բողոքի ակցիաներ, ընդհանուր սոցիալական դժգոհություն. այս ամենն արդեն այն մակարդակի է հասել, որ Ադրբեջանի իշխանություններն այլևս կորցնում են ժողովրդի նկատմամբ իրենց վերահսկողությունը: Ճիշտ է, նման պայմաններում պատերազմի սպառնալիքը որպես հասարակությանը զսպող միջոց աստիճանաբար առավել դժվար է դառնում օգտագործել, սակայն այն դեռևս լիովին չի սպառել իրեն:

Սահմանային այս լարվածության մյուս և, թերևս, ամենահիմնական առիթը ԵԽԽՎ հակահայկական բանաձևերի շուրջ տեղի ունեցած իրադարձություններն էին: ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանից մի քանի օր առաջ արված ԵԱՀԿ ՄԽ համանախագահների զգուշացումը ԵԽԽՎ պատգամավորներին առ այն, որ իրենց ձեռնարկած քայլերը կարող են թուլացնել ԵԱՀԿ ՄԽ մանդատը և բարդացնել բանակցությունները, ինչպես նաև Ուոլթերի հեղինակած բանաձևի նախագծի տապալումն իրական շոկ էին Ադրբեջանի համար: Նույն այդ շոկային վիճակն իր դրսևորումը գտավ Ադրբեջանի նախագահի, այնուհետև արտգործնախարարի արած հայտարարություններում, որտեղ բացահայտ կերպով մեղադրեցին ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին երկակի ստանդարտներ կիրառելու մեջ: Եթե մինչ այս նմանատիպ մեղադրանքներ ադրբեջանական կողմից հնչում էին շատ ավելի ցածր մակարդակով, ապա ստեղծված իրավիճակի անսպասելիությունը հանգեցրեց նրան, որ երկրի նախագահն անձամբ նման անհիմն մեղադրանքների հեղինակ դարձավ: Նման իրավիճակում ստեղծելով սահմանային լարվածություն՝ Ադրբեջանը փորձում է ցույց տալ, թե ԵԱՀԿ ՄԽ համանախագահները չեն կարողանում սահմաններին ապահովել խաղաղություն, իսկ նրանց գործադրած ջանքերն անարդյունավետ են:  

Չնայած Ադրբեջանական կողմի նման մանիպուլյացիաներին, բոլորի համար մեկընդմիշտ պետք է պարզ դառնա, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը Ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցությունների միակ ընդունելի ձևաչափն է, իսկ Ադրբեջանի ապակառուցողական քայլերն ու բանակցություններն այլ հարթակներ տեղափոխելու ջանքերը միայն խոչընդոտում են բանակցային գործընթացը: Այս համատեքստում թե´ համանախագահների, թե´ միջազգային հանրության կողմից ընդհանրապես, տրամաբանական կլիներ հանդես գալ կողմերին ուղղված առավել հասցեագրված կոչերով, ինչպես նաև ստիպել Ադրբեջանին՝ համաձայնել հետաքննության մեխանիզմների ստեղծմանը: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: