Բաքուն կրկին ստիպված դիմում է սահմանային լարվածության աճի
Ցավոք, վերջին օրերին սահմաններին լարվածությունն էլ ավելի է աճել: Ադրբեջանական կողմից կրկին կրակոցներ են հնչել խաղաղ բնակիչների ուղղությամբ՝ Բերքաբեր գյուղի վրա: Սա արդեն բավականին երկար ժամանակ Ադրբեջանի կողմից որդեգրված քաղաքականություն է, որին այդ երկրի իշխանությունները դիմում են ամեն անգամ, երբ կարիք կա երկրի ներսում տեղի ունեցող որևէ բան քողարկել կամ որևէ մեկին ուղղված բողոքն ու դժգոհությունն արտահայտել:
Այս անգամ ևս Ադրբեջանը սահմանների լարվածությունն ուժեղացնելու իր «դրդապատճառներն» ուներ: Դրանցից մեկը երկրում սոցիալ-տնտեսական բավականին բարդ իրավիճակն է: Նավթի գների անկում, գնաճ, բողոքի ակցիաներ, ընդհանուր սոցիալական դժգոհություն. այս ամենն արդեն այն մակարդակի է հասել, որ Ադրբեջանի իշխանություններն այլևս կորցնում են ժողովրդի նկատմամբ իրենց վերահսկողությունը: Ճիշտ է, նման պայմաններում պատերազմի սպառնալիքը որպես հասարակությանը զսպող միջոց աստիճանաբար առավել դժվար է դառնում օգտագործել, սակայն այն դեռևս լիովին չի սպառել իրեն:
Սահմանային այս լարվածության մյուս և, թերևս, ամենահիմնական առիթը ԵԽԽՎ հակահայկական բանաձևերի շուրջ տեղի ունեցած իրադարձություններն էին: ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանից մի քանի օր առաջ արված ԵԱՀԿ ՄԽ համանախագահների զգուշացումը ԵԽԽՎ պատգամավորներին առ այն, որ իրենց ձեռնարկած քայլերը կարող են թուլացնել ԵԱՀԿ ՄԽ մանդատը և բարդացնել բանակցությունները, ինչպես նաև Ուոլթերի հեղինակած բանաձևի նախագծի տապալումն իրական շոկ էին Ադրբեջանի համար: Նույն այդ շոկային վիճակն իր դրսևորումը գտավ Ադրբեջանի նախագահի, այնուհետև արտգործնախարարի արած հայտարարություններում, որտեղ բացահայտ կերպով մեղադրեցին ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին երկակի ստանդարտներ կիրառելու մեջ: Եթե մինչ այս նմանատիպ մեղադրանքներ ադրբեջանական կողմից հնչում էին շատ ավելի ցածր մակարդակով, ապա ստեղծված իրավիճակի անսպասելիությունը հանգեցրեց նրան, որ երկրի նախագահն անձամբ նման անհիմն մեղադրանքների հեղինակ դարձավ: Նման իրավիճակում ստեղծելով սահմանային լարվածություն՝ Ադրբեջանը փորձում է ցույց տալ, թե ԵԱՀԿ ՄԽ համանախագահները չեն կարողանում սահմաններին ապահովել խաղաղություն, իսկ նրանց գործադրած ջանքերն անարդյունավետ են:
Չնայած Ադրբեջանական կողմի նման մանիպուլյացիաներին, բոլորի համար մեկընդմիշտ պետք է պարզ դառնա, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը Ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցությունների միակ ընդունելի ձևաչափն է, իսկ Ադրբեջանի ապակառուցողական քայլերն ու բանակցություններն այլ հարթակներ տեղափոխելու ջանքերը միայն խոչընդոտում են բանակցային գործընթացը: Այս համատեքստում թե´ համանախագահների, թե´ միջազգային հանրության կողմից ընդհանրապես, տրամաբանական կլիներ հանդես գալ կողմերին ուղղված առավել հասցեագրված կոչերով, ինչպես նաև ստիպել Ադրբեջանին՝ համաձայնել հետաքննության մեխանիզմների ստեղծմանը:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ