ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիայում ևս մեկ հայ է սպանվել

News.am

Ստամբուլի Շիշլի թաղամասում տարեց հայ զույգի տուն մտած հանցագործները տունը թալանելուց հետո զույգին կապել են մահացու «խոզի կապանքով» ու հեռացել, հայտնում է News.am` հղում կատարելով թուրքական Hurriyet-ին։

Շիշլիում տարեց հայ զույգի տանը մաքրությամբ զբաղվող աշխատակիցը հերթական այցի ժամանակ տեսնելով, որ տան դուռը բացող չկա, զանգահարել է տարեց ամուսինների ազգականներին, ովքեր անմիջապես ոստիկանություն են հայտնել։

Դեպքի վայր մեկնած հրշեջները պատուհանից ներս են մտել և տեսել «խոզի կապանքով» կապված ամուսինների։  Պարզվել է, որ կապված  85-ամյա ամուսինը խեղդվել է, իսկ 79-ամյա կինը ծանր վիճակում է գտնվում։

Հիվանդանոց տեղափոխված տարեց հայ կինը պատմել է, որ տունը թալանել ու իրենց կապել են 3 տղամարդ։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 43%
    Քամի՝ 4,12 կմ/ժ
    20 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: