Թուրք-իսրայելական հաշտությունը՝ ժամանակի հրամայական
Թուրքիայի և Իսրայելի պատվիրակներն այսօր երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում հանդիպելու են Շվեյցարիայում: Նպատակն է վերջնականապես հաղթահարել 2010 թվականին Մավի Մարմարայի միջադեպից հետո կողմերի միջև առկա լարվածությունը: Իսրայելական պատվիրակությունը գլխավորում է վարչապետի հատուկ ներկայացուցիչ Յոսեֆ Չեխանովերը, իսկ թուրքական պատվիրակությունը ներկայանալու է փոխարտգործնախարար Ֆերեյդուն Սենիրլիօղլուի գլխավորությամբ, հայտնում է Newsru.co.il-ը:
Թուրք-իսրայելական բանակցությունների մասին հայտնի դարձավ 2015 թվականի դեկտեմբերին: Հարաբերությունների կարգավորման համար Թուրքիան 3 պահանջ ունի՝ պաշտոնական ներողություն Իսրայելից, զոհերի ընտանիքներին փոխհատուցման տրամադրում և Գազայի հատվածի շրջափակման դադարեցում: Առաջին պահանջն արդեն կատարված է. 2013 թվականին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի միջնորդությամբ Թել Ավիվը ներողություն խնդրեց Անկարայից, իսկ մյուս երկու հարցերի շուրջ վերջնական համաձայնություն դեռևս չկա: Թեև որոշ աղբյուրների համաձայն Իսրայելը պատրաստ է 20 միլիոն ԱՄՆ դոլար փոխհատուցում տրամադրել:
Հանդիպմանը նախորդած բոլոր իրադարձությունները հուշում են, որ այդ «դժվարին համաձայնությունն», այնուամենայնիվ, կկայանա: Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Անկարայում ընդունել են ԱՄՆ հրեական կազմակերպությունների նախագահների կոնֆերանսի պատվիրակությանը: Կոնֆերանսի փոխնախագահը, ով գլխավորել է իսրայելական պատվիրակությունը, Անկարա է ժամանել անմիջապես Երուսաղեմից: Ինչպես նշում է թուրքական Hurriyet-ը, նա համարվում է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի մտերիմ աջակիցը: Daily Sabah-ը եզրակացնում է, որ այս հանդիպումն Իսրայելի հետ «հարաբերությունների հնարավոր ջերմացման վերջին նշանն է»:
Իսկ նման նշաններ վերջին շրջանում հաճախակի կարելի էր տեսնել: Հունվարի սկզբին Էրդողանը հայտարարեց, որ Իսրայելն ու Թուրքիան միմյանց կարիքն ունեն տարածաշրջանում: «Իսրայելը Թուրքիայի նման երկրի կարիքն ունի: Մենք պետք է ընդունենք, որ մենք ևս Իսրայելի կարիքն ունենք: Սա է իրականությունը», - Էրդողանի խոսքերը մեջբերում է Today’s Zaman-ը: Իսրայելական կողմից ևս հարաբերությունները կարգավորելու պատրաստակամության մասին հայտարարություններ են հնչում: Մասնավորապես, Դավոսում Իսրայելի վարչապետը հայտարարեց, որ բանակցությունները շարունակվում են, և դրանց հաջող ավարտը լավ կլինի բոլորի համար:
Արդյո՞ք կողմերն իսկապես միմյանց կարիքն ունեն տարածաշրջանում:
Գաղտնիք չէ, որ օրեցօր սրվող ռուս-թուրքական հարաբերությունների ֆոնին Անկարան սկսել է նոր գործընկերներ փնտրել էներգառեսուրսների ձեռքբերման համար: Հենց այդ նպատակով պայմանագրեր են կնքվել կամ ակտիվացվել է արդեն իսկ կնքված գործարքների իրականացումը Կատարի և Իրաքյան Քրդստանի հետ: Այս տեսանկյունից Իսրայելը ևս կարող է պետքական լինել Թուրքիայի համար, քանի որ վերջին շրջանում Միջերկրական ծովի իսրայելական հատվածում գազի պաշարներ են հայտնաբերվել: Հետևաբար, էներգետիկ համագործակցությունն այս պահին կարող է երկկողմանի շահավետ գործարք դառնալ: Պատահական չէ, որ հրեական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Էրդողանը, անդրադառնալով այս հարցին, ասել է, որ Թուրքիան և Իսրայելը հարաբերությունների կարգավորումից հետո կարող են էներգետիկ պայմանագրեր կնքել:
Բացի այդ, Թուրքիան փաստացի հայտնվել է տարածաշրջանային մեկուսացման մեջ, և այդ վիճակից դուրս գալու անհրաժեշտության կա: Նույն սիրիական ճգնաժամի հարցում, թեև Թել Ավիվն ու Անկարան տարբեր նպատակներ են հետապնդում, այնուամենայինվ, իրենց գործողությունները համակարգելու կարիք ունեն:
Ինչ վերաբերվում է Իսրայելին, ապա Իսրայելն այսօր տարածաշրջանում և միջազգային հարթակում իրանական աճող ազդեցությունը զսպելու խնդիր ունի: Սա այն հարցն է, որը ստվերում է թողնում անգամ այդքան ձեռնտու էներգետիկ գործարքները:
Բացի այդ, Թուրքիան և Իսրայելը ռազմական և ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության լավ փորձ ունեն: Թուրքական և իսրայելական ռազմական ընկերությունների միջև տարատեսակ զինամթերքի վաճառքի և արդիականացման շուրջ բազմաթիվ պայմանագրեր են կնքվել: Թուրքիան իսրայելական բարձր տեխնոլոգիական արտադրանքի ակտիվ սպառող է: Կողմերը սերտորեն համագործակցում են նաև ռազմական տեղեկատվության փոխանակման հարցում: Կայուն կերպով զարգանում են առևտրատնտեսական կապերը, անգամ վատթարացած հարաբերությունների պայմաններում:
Այս փաստերը հուշում են, որ թուրք-իսրայելական բանակցությունները շատ մոտ ապագայում հաջող ավարտ են ունենալու: Եվ սա արդեն ժամանակի և իրավիճակի հրամայականն է լինելու: Հենց նման հրամայականներով թելադրված դեռևս 1949 թվականին Թուրքիան դարձավ Իսրայել պետությունը ճանաչած առաջին մուսուլմանական երկիրը: Դե իսկ Իսրայելն էլ մշտապես ձգտել է զարգացնել հարաբերությունները մուսուլմանական երկրների հետ Իսրայելի դեմ արաբական միությունը կոտրելու համար:
այլ նյութեր այս թեմայով
- Կայուն խաղաղության համար Հայաստան պետք է անվերապահ ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. Թուրքիայի ԱԱԽ «Թուրքիան կշարունակի ջանքեր գործադրել տարածաշրջանում արդար և կայուն խաղաղության հասնելու համար»,- ասվում է հայտարարության...
- Թուրքիայի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Ստեփանակերտում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ Մեծ ցավով տեղեկացանք, որ սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով բազմաթիվ...
- Թուրքիայում սկսել են հետապնդել ԼՂ-ում Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության մասին բարձրաձայնած մտավորականներին Քաղաքացիությունից զրկելուց հետո նրանց ցանկության դեպքում պետք է ուղարկել Հայաստան։
- Պուտինն ու Էրդողանը կհանդիպեն Սոչիում սեպտեմբերի 4-ին Նրա խոսքով՝ հանդիօումը տեղի կունենա օրվա կեսին։
- ԵՄ ընդլայնում. գործընթաց ընդդեմ ԲՐԻԿՍ-ի՞ Արդյո՞ք դա վերաբերում է նաև Թուրքիային՝ ամենաերկար թեկնածու համարվող երկրին:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 26%
Քամի՝ 3,6 կմ/ժ