ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ո՞ր պորտֆելները կստանա Հայ հեղափոխական դաշնակցությունը

©Photolure

Հանրապետական կուսակցության և Հայ հեղափոխական դաշնակցության միջև հնարավոր համագործակցության հետ կապված որոշակի պայմանավորվածություններ արդեն իսկ ձեռք են բերվել:

Փետրվարի 10-ին ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը Հանրայինի եթերում, հյուրընկալվելով Նվեր Մնացականյանի «Հարցազրույց» հաղորդաշարին, հայտարարել է, որ Դաշնակցությանն է հանձնվելու 3 նախարարական պորտֆել: Խոսքը վերաբերում է Տարածքային կառավարման, Կրթության և գիտության, ինչպես նաև Էկոնոմիկայի նախարարություններին։ Ռուստամյանը նաև նշել է, որ մարզերից Դաշնակցությանն են տրվել Շիրակի և Արագածոտնի մարզպետական պորտֆելները։

Հարկ է նշել, որ երեկ կայացած ՀՀԿ ԳՄ նիստից հետո կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը հստակ պատասխաններ չի տվել ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ: Չնայած նա հայտնել է, որ Դաշնակցությանը կտրվեն ինչպես նախարարական աթոռներ, այնպես էլ մարզպետների պաշտոններ, սակայն հրաժարվել է կոնկրետ թվեր հրապարակել՝ խնդրելով սպասել մինչև շաբաթվա վերջ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    16 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: