ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սպիտակի երկրաշարժից տուժածների մասնակցությամբ հետազոտություն Հվ. Կալիֆորնիայի համալսարանում

yn.am

1988-ի Սպիտակի երկրաշարժից տուժածների մասնակցությամբ Միացյալ Նահանգներում անցած հետազոտությունը կարող է լուրջ առաջընթաց արձանագրել հետտրավմատիկ խանգարումների բուժման հարցում, հայտնում է Ամերիկայի ձայնը: Հետտրավմատիկ խանգարումները ծանր հոգեբանական սթրեսի միջով անցած մարդկանց մոտ հանդիպող հիվանդություն է:

Այն հանդիպում է բռնությունների կամ բնական աղետների զոհերի, ինչպես նաև՝ պատերազմի միջով անցած զինվորականների և քաղաքացիական անձանց մոտ: Արդյունքում, հիվանդությամբ տառապող անձը հիվանդությունն առաջացրած իրադարձությունից տասնամյակներ անց դեռ շարունակում է հոգեբանական ստրես վերապրել:

Այսօր Աֆղանստանից և Իրաքից Միացյալ Նահանգներ վերադարձած զինվորականների մի մասը տառապում է հետտրավմատիկ սինդրոմից: Գիտնականների խոսքով, այս հիվանդությունն ավանդական ընկճախտ կամ հոգեկան խանգարում չէ: Հոգեբանների խոսքով, այս հիվանդության հետ կապված բազմաթիվ հարցեր մինչ օրս առեղծված էին մնում:

Հարավային Կալիֆորնիայի համալսարանի մի շարք գիտնականներ հետազոտել են 1988-ին Սպիտակի երկրաշարժից տուժած մի խումբ մարդկանց՝ փորձելով գենետիկ մակարդակով տարբերություններ գտնել հետտրավմատիկ սինդրոմով տառապող և չտառապող,աղետի գոտուց դուրս եկածների միջև:

Հետազոտման արդյունքներն անսպասելի էին նույնիսկ գիտնականների համար: Պարզվել է, որ ուղեղի աշխատանքի համար պատասխանատու երկու գեներ կարող են հետտրավմատիկ սինդրոմի հակում ստեղծել: Այսպես, այդ երկու գեների որոշակի ձևն ունեցող մարդիկ ոչ մի կերպ չեն կարողացել մոռանալ անցյալում իրենց հետ տեղի ունեցած հոգեբանական ծանր սթրեսը:

Գիտնականների խոսքով, արդյունքները թույլ կտան լուրջ առաջընթաց արձանագրել հետտրավմատիկ սինդրոմի բուժման հարցում ու օգնել դրա դրանից տառապող անձանց վերջապես մոռանալ անցյալի ծանր փարձությունները և վայելել լիարժեք կյանք:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 71%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    11 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: