ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ-ը 22%-ով ավելացնում է Հայաստանին տրվող տնտեսական օգնությունը

Սպիտակ տունը նախատեսում է բյուջեով $22 մլն 412.000 հատկացնել Հայաստանին՝ որպես տնտեսական օգնություն: 2015-ի համեմատ, այդ գումարն ավելին է 22%-ով: Սակայն, 2016-ին ևս ԱՄՆ-ի բյուջեով հատկացումներ չեն նախատեսվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար։

Հայ դատի հանձնախմբի մամուլի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը նշել է, որառհասարակ ԱՄՆ-ի՝ արտաքին օժանդակության համար հատկացվող գումարները տարիների ընթացքում նվազել են, հաղորդում է «Ազատության» ռադիոկայանը։

«Այո, առաջադիմություն է, որ 22%-ով ավելի է, նախորդ տարվա համեմատ։ Բայց իրականությունն այն է, որ ընդհանրապես Ամերիկայի՝ արտաքին օժանդակության գումարները տարիների ընթացքում նվազել են, և Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը աշխատում է ոչ միայն ընդլայնել այդ գումարները, բայց տեղյակ լինելով, թե ինչպիսին է ներկա քաղաքական իրավիճակը արտաքին օժանդակության, կենտրոնացնել մեր աշխատանքները նաև Ամերիկա-Հայաստան ներդրումների հզորացման ուղղությամբ», - նկատել է Հայ դատի հանձնախմբի մամուլի խոսնակը։

ԱՄՆ-ի 2017-ի բյուջեի նախագծով, առաջարկվում է մոտ $11 միլիոն tրամադրել Ադրբեջանին։ Հայ դատի գրասենյակը, ընդգծելով «Հայաստանի և Ադրբեջանի սահմանին Ադրբեջանի դրսևորած ագրեսիան», մտահոգիչ է համարում, որ այս տարի ևս բյուջեով հատկացումներ չեն նախատեսվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար։

Ըստ հանձնախմբի, Ստեփանակերտին անհրաժեշտ է հատկացնել $5 միլիոն` Lady Cox վերականգնողական կենտրոնի համար, որտեղ տարեկան բժշկական օգնություն է ստանում ֆիզիկական և մտավոր խնդիրներ ունեցող 1000 մարդ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը տարեկան $1.5 մլն-ի օգնություն էր տրամադրում USAID-ն (ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալություն):

Հարցին, թե հանձնախումբը փորձո՞ւմ է ինչ-որ կերպ ազդել Սպիտակ տան որոշման վրա, Չուլջյանը պատասխանել է.

«Այո, նախագահական բյուջեների մեջ Արցախի համար հատուկ գումար նշված չի եղել նույնիսկ Օբամայից առաջ։ Որպես նոր ծրագիր, մենք կոչ ենք ուղղել, որ հինգ միլիոն գումար տրվի Ստեփանակերտում գտնվող Lady Cox վերականգնողական կենտրոնի համար»։

Հայ դատի հանձնախմբի մամուլի խոսնակը նաև նշել է, որ գրասենյակը ջանքեր է գործադրում, որպեսզի Միացյալ Նահանգները բյուջեով $10 մլն հատկացնի Սիրիայից և Մերձավոր Արևելքից Հայաստան եկած20 հազար հային օգնելու համար։



Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 62%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    12 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: