ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Քերի. Մենք չենք նստելու հիմարի նման, եթե...

EPA
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին զգուշացրել է սիրիական իշխանություններին երկրում «ցամաքային զորակազմի» հայտնվելու հնարավորության մասին՝ այն դեպքում, եթե երկրի իշխանությունները չկատարեն հակամարտության խաղաղ կարգավորման հարցում ստանձնած պարտավորությունները, գրում է Reuters գործակալությունը՝ Orient TV հեռուստաալիքին հղումով։ «Եթե Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը չկատարի իր պարտավորությունները, իսկ իրանցիները և ռուսները չստիպեն նրան անել այն, ինչ խոստացել են, ապա միջազգային հանրության անդամները, անկասկած, չեն նստելու հիմարի նման ու պարզապես հետևեն այդ ամենին»,- հայտարարել է ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, գրում է Թերթ–ը: Ջոն Քերին ընդգծել է, որ հրադադարի պլանի խափանման դեպքում Սիրիայում հնարավոր է՝ «լրացուցիչ ցամաքային զորք» հայտնվի։ Նախկինում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման բացառել էր ամերիկյան զորքերի մուտքը Սիրիա։ Հիշեցնենք, որ օրերս Սիրիայի աջակցության միջազգային խումբը՝ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների մասնակցությամբ, համատեղ հայտարարություն է ընդունել, որով կոչ է արվում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում դադարեցնել մարտական գործողություններն այդ երկրում։ Ավելի վաղ Սիրիա իրենց զորքը մտցնելու պատրաստակամության մասին էին հայտարարել Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, ԱՄԷ-ն։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    19 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: