ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եվրոպական առաջնորդների վարկանիշը շարունակում է նվազել

politeka.net

Միգրացիոն ճգնաժամը, ահաբեկչությունների սպառնալիքը, ԵՄ-ում բարեփոխումներ անցակցնել շուրջ բանակցությունները և մի շարք այլ խնդիրներ լրջորեն ազդել են եվրոպական առաջատար երկրների իշխանությունների հեղինակության վրա: Ինչպես ցույց են տալիս ԵՄ անդամ տարբեր երկրներում վերջին շրջանում անցկացված սոցիոլոգիական հարցումների արդյունքները, եվրոպական առաջնորդների վարկանիշների անկումը կարող է հանգեցնել նաև քաղաքական ճգնաժամերի:

Այս առումով առավել հետաքրքիր է դիտարկել տարաբնույթ խնդիրների բախված և համաեվրոպական օրակարգին առնչվող մի քանի երկրների՝ Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի ղեկավարների վարկանիշի տատանումները:

Այսպես, ահաբեկչությունը և անվտանգային խնդիրները ամենաշատը ազդել են Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հեղինակության վրա: Ֆրանսիայի բնակչության ընդամենը 20%-ն է դրական գնահատում Ֆրանսուա Օլանդի գործունեությունը՝ նախարարական տեղափոխություններից և երկրի Սահմանադրությունում արտակարգ դրության ռեժիմի մասին փոփոխությունից հետո: Այս մասին են վկայում Ipsos հետազոտական ինստիտուտի անցկացրած հարցման արդյունքները: Դրանց համաձայն՝ վերջին երկու ամեսներին Ֆրանսիայի նախագահի ժողովրդականությունը սրընթաց անկում է ապրում, և այժմ այն հասել է 20%: Սա անցյալ տարվա հունիսից հետո Օլանդի ամենացածր վարկանիշն է:

Վերջին 3 տարիներին Օլանդի հեղինակության բարձրակետը եղել է 2015 թվականի նոյեմբերը: Այդ ժամանակ ֆրանսիացիները բարձր գնահատեցին Օլանդի գործողությունները, ով վճռականորեն արձագանքեց Փարիզի ողբերգությանը՝ պատերազմ հայտարարելով հարձակման հետևում կանգնած «Իսլամական պետությանը»:

Հեղինակության անկումից չի խուսափել նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Նրա դեպքում այդ ճգնաժամը պայմանավորված է ԵՄ միգրացիոն ճգնաժամի հարցում որդեգրած քաղաքականության ձախողմամբ: Սոցիոլոգիական վերջին հարցումների համաձայն՝ Մերկելի գլխավորած Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը վայելում է գերմանական հասարակության ընդամենը 2.5 տոկոսի աջակցությունը: Սա 2013 թվականին կայացված  ընտրություններից հետո կուսակցության ամենացածր ցուցանիշն է: Այն ժամանակ կուսակցությանը աջակցում էր գերմանացիների 32.5 տոկոսը: Կանցլերի անձնական հեղինակությունը ևս անկում է ապրում, նրա քաղաքականությանը աջակցում է գերմանացիների ընդամենը 39 տոկոսը, այն դեպքում, երբ 40 տոկոսը կցանկանար, որ կանցլերը հրաժարական տար:

ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու կամ կառույցում մնալու փոխարեն համակարգային բարեփոխումներ իրականացնելու գաղափարն առաջարկած Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնի վարկանիշի վրա էլ ազդում է ԵՄ-ին Բրիտանիայի հետագա անդամակցության  շուրջ շարունակվող բանակցությունները: Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնի վարկանիշը վերջին 3 ամիսների ընթացքում անկում է ապրել 7 տոկոսով՝ հասնելով 31-ի: ComRes-ի կողմից Independent on Sunday-ի համար անցկացված հարցման համաձայն՝ բրիտանացիների միայն 21 տոկոսն է կարծում, որ վարչապետին կհաջողվի Բրյուսելի հետ հաջող գործարք կնքել:

Եմ առաջատարների ղեկավարների վարկանիշի տատանումներին զուգահեռ բավական հետաքրքիր է Հունաստանում առկա պատկերը: Անմասն չմնալով միգրացիոն ճգնաժամով պայմանավորված խնդիրներից, ինչպես նաև չկարողանալով լիարժեք հաղթահարել տնտեսական ճգնաժամը՝ հունական իշխանություններն, այնուամենայնիվ, կայուն են պահում իրենց վարկանիշը: Այսպես, Հունաստանի քաղաքական դաշտում վարչապետ Ալեքսիս Ցիպրասի (34.8 տոկոս)  և նրա գլխավորած կոլաիցիոն ՍԻՐԻԶԱ բլոկի (19.5 տոկոս) վականիշը շարունակում է մնալ կայուն: Ավելին՝ հույների ավելի քան 64 տոկոսը կարծում է, որ գործող կառավարության պետք է ավելի շատ ժամանակ տալ:

Այսպիսով, կարելի է ասել, որ վերջին մեկ տարում ԵՄ մարտահրավերները շատ ավելի լուրջ ազդեցություն են ունեցել առաջին հերթին ԵՄ «առաջատար» երկրների ղեկավարների հեղինակության վրա, ինչը, թերևս, պայմանավորված է նրանց նկատմամբ առկա առավել մեծ հանրային ակնկալիքներով:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: