ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Standard and Poor’s» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի սուվերեն վարկանիշները՝ «կայուն» հեռանկարով

«Standard and Poor’s» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության՝ արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ/կարճաժամկետ սուվերեն վարկավորման «B+»/«B» վարկանիշները՝ «կայուն» հեռանկարով:

ՀՀ Ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Հայաստանի սուվերեն վարկանիշի բարելավմանը կնպաստեն Հայաստանի կայուն տնտեսական աճը, աշխարհաքաղաքական ռիսկերի նվազումը, Հայաստանի արտաքին դիրքի ամրապնդումը, արտաքին պարտքի կուտակման ավելի դանդաղ տեմպը:

Գործակալության կողմից Հայաստանին շնորհված վարկանիշի վերահաստատումը դրական ազդակ է՝ հատկապես հաշվի առնելով համաշխարհային և տարածաշրջանային  զարգացումները և դրանցով պայմանավորված մակրոտնտեսական անորոշությունները, և փաստում է տնտեսության զարգացման տեմպերի դրական դինամիկան, Կառավարության վարած սոցիալ-տնտեսական բարեփոխումների ու հատկապես՝ մակրոտնտեսական քաղաքականության հուսալիությունը:

Վարկանիշի վերահաստատման հիմքում 2022 թ. առաջին կիսամյակի արդյունքներով գրանցված բարձր տնտեսական աճն է՝ պայմանավորված մարդկանց և կապիտալի ներհոսքով, դրա արդյունքում ներքին պահանջարկի աճով, հարկային եկամուտների հավաքագրման բարձր տեմպով, նշված գործոնների, ինչպես նաև դրամի արժևորման պայմաններում կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցության նվազմամբ:

 «Կայուն» հեռանկարը պայմանավորված է  առաջիկա տարում և միջնաժամկետում կայուն տնտեսական աճի պահպանման՝ գործակալության սպասումներով: Որպես հնարավոր ռիսկեր առանձնացված են Ռուսաստանի՝ որպես ՀՀ հիմնական առևտրային գործընկերոջ և դրամական փոխանցումների հիմնական աղբյուրի, տնտեսական անկման հնարավոր հետևանքները և Ադրբեջանի հետ ռազմական լարվածության պայմաններում առկա գործոնները:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: