ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուս-թուրքական հարաբերությունները և ֆուտբոլը

REUTERS/ Murad Sezer

Ռուսաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական լարվածությունը փոխանցվել է նաև երկու երկրների սպորտային ոլորտ: Այսպես, մոսկովյան «Լոկոմոտիվի» կիսապաշտպան Դմիտրի Տարասովը Ստամբուլում թուրքական «Ֆեներբահչեի» հետ խաղաղից հետո հանել է մարզաշապիկը, որի տակ եղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկարով և «ամենաբարեհամաբույր նախագահ» գրությամբ շապիկ: Ռուս ֆուտբոլիստի արարքը թուրք երկրպագուների մոտ մեծ դժգոհություն է առաջացրել, իսկ թուրքական որոշ ԶԼՄ-ներ էլ Տարասովի քայլն անվանել են «Պուտինի սադրանք»:

Նշենք, որ ՈւԵՖԱ-ն Տարասովի դեմ արդեն կարգապահական գործ է հարուցել՝ խաղից հետո անթույլատրելի պահվածք դրսևորելու համար: Ֆուտբոլիստը կարող է որակազրկվել, ընդ որում՝ երկար ժամկետով՝ առնվազն 10 խաղ: Պատժամիջոցներ կարող են կիրառվել նաև «Լոկոմոտիվի» դեմ նման արարք թույլ տալու համար: ՈւԵՖԱ-ի կանոնադրության 14-րդ հոդվածն արգելում է գաղափարական, քաղաքական կամ կրոնական քարոզչության բոլոր ձևերը, իսկ Տարասովի շապիկի գրությունը և նկարը ֆուտբոլային ասոցիացիան դիտարկում է հենց քաղաքական քարոզչության տեսանկյունից:

Հետաքրքրիր է, որ Պուտինի նկարով այս շապիկը Տարասովը ֆուտբոլային խաղերից հետո կրել է նաև նախկինում, սակայն ոչ ոք ուշադրություն չի դարձրել դրա «քարոզչական» լինելուն: Հարկ է նշել, որ Անկարայի և Մոսկվայի միջև պատճառով շատերը Լոկոմոտիվ-Ֆեներբահչե խաղից սկանդալի «ակնկալիք» ունեին:

«Այս իրավիճակում առաջին հերթին մեղավոր է ՈւԵՖԱ-ն: Ես դեռ վիճակահանությունից առաջ ասել եմ, որ պետք է անջատել թուրքական և ռուսական ֆուտբոլային ակումբներ, որպեսզի խուսափենք միջադեպերից», - նշել է Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահ Վյաչիսլավ Կոլոսկովը: Սակայն, ՈւԵՖԱ-ն հրաժարվել է եվրոպական առաջնության անցկացման մեխանիզմը փոխել ռուս-թուրքական հարաբերությունների պատճառով: Հաշվի առնելով ներկայիս լարվածության մակարդակը՝ չի կարելի բացառել, որ նման խաղերը ունենան նաև քաղաքական հետևանքներ:

2009 թվականին, երբ ստորագրվեցին հայ-թուրքական արձանագրությունները բոլորը սկսեցին խոսել այն մասին, որ ֆուտբոլը կարող է հանգեցնել դիվանագիտական հարաբերությունների հաստատման (շնորհիվ «ֆուտբոլային դիվանագիտության»), սակայն ռուս-թուրքական հարաբերությունների դեպքում՝ ֆուտբոլը կարող է ունենալ նաև հակառակ ազդեցությունը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.11.2024
       
    27.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: