ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵՄ ամենադրամատիկ գագաթաժողովը. խաղադրույքները չափազանց բարձր են

theparliamentmagazine.eu

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը գտնվում է Բրյուսելում՝ իր վարչապետության ընթացքում եղած ամենակարևոր ու վճռական գագաթաժողովին: Բանակցություններ են տարվելու Քեմերոնի առաջարկած ԵՄ վիճահարույց բարեփոխումների շուրջ, որոնց չընդունվելու պարագայում Մեծ Բրիտանիան ամենայն հավանականությամբ հանրաքվեի միջոցով շուտով կլքի Եվրոպական միությունը:

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը զգուշացրել է և հորդորել բոլոր 28 անդամ-երկրների ղեկավարներին կառուցողական և արդյունավետ բանակցություն վարել, - հաղորդում է EuroNews-ը:

Հիմնական չլուծված հարցերը շարունակում են մնալ Արևելյան Եվրոպայում մտավախությունները, թե Քեմերոնին օգնելը՝ ցածր վարձատրվող ԵՄ աշխատողների բրիտանական նպաստները կրճատելու հարցում կարող են  վնասել իրենց իսկ քաղաքացիներին, Ֆրանսիական կողմի պնդումը, որ Լոնդոնի ֆինանսական Սիթին պետք է կարգավորվի եվրոգոտու կողմից, Մեծ Բրիտանիայի ջանքերը խոչընդոտելու ավելի սերտ ԵՄ ինտեգրմանը, որոշ անդամ-պետությունների ցանկությունն ապագա փոփոխություններ կատարելու ԵՄ պայմանագրերում:

Ըստ Reuters բրիտանական գործակալության՝  խաղադրույքներն իսկապես բարձր են: Քվեարկությունն այսպես կոչված Brexit-ի օգտին ոչ միայն կփոխակերպի Բրիտանիայի ապագա դերը համաշխարհային առևտրում և միջազգային հարաբերություններում, այլև մյուս կողմից էլ կթուլացնի Եվրոպական միությունը, որն ամեն կերպ պայքարում է միասնությունը պահպանելու համար՝ հատկապես ներկայիս միգրացիոն և ֆինանսական ճգնաժամերի ֆոնին, բացի այդ կառույցը կկորցնի իր երկրորդ ամենամեծ տնտեսությունն ու հիմնական ռազմական ուժերից մեկը:

Ամեն դեպքում, վարչապետ Քեմերոնի նախաձեռնած հանրաքվեն, ինչպես ենթադրում են բրիտանացի վերլուծաբանները, այնուամենայնիվ կնշանակվի այս տարվա հունիսի 23-ին:

Բրիտանական հասարակության 49 տոկոսը, ըստ ITV News-ի իրականացրած վերջին ComRes հետազոտության տվյալների, քվեարկելու է  Եվրոպական Միության կազմում մնալու օգտին, մինչդեռ 41%-ը նշել է, որ կողմ է երկրի ԵՄ կազմից անհապաղ դուրս գալուն:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: